Ու՞մ են զիջում իրենց տեղը գնացողները: Ո՞վ պիտի գա` Ազատ Գասպարյանի տեղը գրավի:

Չեմ ասում, որ տաղանդներ չկան, կլինեն, հաստատ կան: Բայց մենք չգիտես ինչի ամենուր ու ամեն վայրկյան տեսնում ենք միջակություններին ու անտաղանդներին:

Շուկայական հարաբերություններն իրենց հետ բերել են ու լցրել մեր առօրյան «խադավոյ» անձանցով ու ԱզատԳասպարյանների տեղը եթերում լցրել դրանցով: Իսկ վարպետները կամացուկ կողք են քաշվել: 

Հիմա ինչ-որ թոք շոուներ են, ինչ-որ հաղորդումներ, որոնց թեմաներն էնքան տափակ են, վարողներն էնքան անինտելեկտ, իսկ սպառողն՝ էնքան ոչ պահանջկոտ, որ էդ նույն վարպետներին մենք միայն տեսնում ենք ժամանակ առ ժամանակ կրկնվող միևնույն ֆիլմերի ցուցադրությունների շնորհիվ: 

Բայց երբ նրանք ապրում են, կենդանի են, քեզ մի տեսակ պաշտպանված ես զգում, ավելի վստահ, հույսով, որ էս ամբողջ շուկայականությունը ժամանակավոր է: Միշտ չէ, բայց մեկումեջ նրանց հիշող ու նրանց կարծիքը հարցնող է լինում էս կամ էն հարցով, իրենք խոսում են, դու հիանում ես նրանց խոսքով, իմաստությամբ, մակարդակով, հանգստանում ես, որ մեծերն էստեղ են, տեղում են: 

Իսկ երբ նրանք չկան, սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչքան ավելի սանձարձակ ու ինքնավստահ են դառնում էսօրվա «խադավոյ» ապրանք ստեղծող «խադավոյները»: 

Աստված հոգիդ լուսավորի, սիրելի՛ վարպետ: Շատ ափսոս, չափից դուրս շուտ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել