Կինը

Երբ ես 85 տարեկան լինեմ,

Երբ սկսեմ հողաթափերս կորցնել,

Արգանակի մեջ փափկեցնել հացի պատառները,

Գործել չափազանց երկար շարֆեր,

Քայլել` բռնվելով պատերից և պահարաններից,

Եվ երկար նայել ամպերին,

Երբ ողջ կանացիությունը,

Որն ինձ հիմա տրված է,

Կանհետանա և ոչ մի նշանակություն չի ունենա-

Քնել, արթնանալ կամ չարթնանալ:

Այն ամենից, ինչ տեսել եմ իմ կյանքում,

Ես զգուշորեն քո պատկերը կպեղեմ,

Եվ հազիվ նշմարելի շուրթերը կժպտան:



Տղամարդը

Երբ ես 85 տարեկան լինեմ,

Ամբողջ տնով քո հողաթափերը կփնտրեմ,

Փնթփնթամ, որ ինձ դժվար է կռանալ,

Ինչ-որ անհեթեթ շարֆեր կրել,

Նրանք, որ դու ես ինձ համար գործել:

Իսկ առավոտյան արթնանալ մինչ լուսաբացը`

Լսելով քո շնչառությունը,

Հանկարծ կժպտամ և կամաց կգրկեմ:

Եվ երբ ես 85 տարեկան լինեմ,

Վրայիցդ փոշին կսրբեմ,

Սպիտակ գանգուրներդ կուղղեմ,

Եվ ձեռք ձեռքի բռնած փոքրիկ այգում կզբոսնենք:

Եվ մեզ անգամ մահը չի վախեցնի,

Երբ մենք 85 տարեկան լինենք…


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել