
Doctors.am-ը գրում է.
Սննդաբանները ցուցակ են կազմել, որն ապահովում է երիկամների անխափան աշխատանքը:
Առաջին հերթին օգտակար մթերքների ցուցակում կանաչեղենն է (սամիթ, նեխուր): Կանաչեղենն օրգանիզմը հարստացնում է А վիտամինով, օգնում է երիկամների քարերի առկայության դեպքում, ազատում է երիկամային ծակոցներից:
Ցուցակում հաջորդը խնձորներն են, որոնք անպայման պետք է ուտել կեղևով: Բավական է ուտել օրական երեք խնձոր:
Ձուկն օրգանիզմը հարստացնում է միկրոտարրերով, կիսաչհագեցած ճարպաթթուներով, վիտամիններով և սպիտակուցով, ինչը դրական ազդեցություն է ունենում երիկամների վրա:
Ձմերուկը միզամուղ հատկություն ունի, օգնում է երիկամներից դուրս հանել ավազը, լուծում է աղը: Դդումն օրգանիզմն ապահովում է վիտամիններով:
Մասուրն օգնում է օրգանիզմին հաղթահարել վարակային հիվանդությունները, իսկ վիտամիններով ու հյուսվածքներով հարուստ տարեկանի հացաբուլկեղենը խթանում է նյութափոխանակությունն ու մարսողությունը: