1in.am-ը գրում է.

Դերասանուհի Էլեն Դեդջեներեսը կվարի «Օսկար» մրցանակաբաշխության 86-րդ արարողությունը, որը տեղի կունենա 2014թ.-ի մարտի 2-ին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի մամլո ծառայությանը:

Շոուի պրոդյուսեր Նիլ Մերոնի խոսքերով՝ «Էլեն Դեդջեներեսը ամերիկացի ամենասիրելի դերասանուհիներից է, և մենք հույս ունենք, որ լուրը կուրախացնի արարողության հանդիսատեսներին»:

Իր հերթին, Դեդջեներեսը հայտարարել է, որ «շատ ուրախ է երկրորդ անգամ արարողությունը վարելու հնարավորության համար: Մենք անհամբերությամբ սպասում ենք հետաքրքիր գաղափարների իրագործմանը»:

Նշենք, որ դերասանուհին 2007թ.-ին արդեն վարել է «Օսկար» մրցանակաբաշխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել