1in.am-ը գրում է.
Իսրայելա-պաղեստինյան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իսրայելում՝ հաջորդ շաբաթ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վաշինգտոնում Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչների միջև հանդիպումը հաջող է ընթացել:
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսային բանակցություններ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_203742.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել