«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը փորձում է ԱԺՄ կուսակցությունը վերակենդանացնել, կուսակցությունը «ռեստարտ» կարվի հատկապես երիտասարդների ներգրավմամբ։ Խոսակցություններ կան, որ ԱԺՄ-ն վերակենդանացնելու գործընթացը տեղի է ունենում մեկ այլ նախկին ԱԺՄ-ականի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարձր հովանու ներքո»։

 Ըստ որոշ աղբյուրների, Տիգրան Սարգսյանը ցանկանում է ստեղծել սեփական քաղաքական հենարան և նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Տիգրան Սարգսյանն ԱԺՄ հիմնադիրներից է, Տիգրան Սարգսյանի հետ մենք մոտիկ ընկերներ ենք, բայց Տիգրան Սարգսյանը ՀՀԿ կուսակցության անդամ է վաղուց ի վեր, ինքն ապրում է ՀՀԿ կուսակցության միջավայրում և առաջնորդվում է ՀՀԿ-ով, ի՞նչ կապ ունի ինքն ԱԺՄ-ի հետ հիմա, ի՞նչ կապ ունի, պետք է ՀՀԿ-ից դուրս գա, մտնի ԱԺՄ կուսակցությո՞ւն»,– երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան վրդովված ասել է Վազգեն Մանուկյանը, քաղաքական հենարանի մասով դիտարկմանն էլ արձագանքել. «Եթե դուք ամբողջ շարժումը, պատմությունն իմանայիք, ձեր մտքով ո՞նց կանցներ, որ Վազգեն Մանուկյանն ինչ-որ ուրիշների համար ինչ-որ մի հատ բան աներ, պետության համար՝ այո, ժողովրդի համար՝ այո...»»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել