Ժամանակակից հայեցակարգի համաձայն` Եվրոպան պատմականորեն եղել է քաղաքակրթության բնօրրանը, որտեղ միշտ առաջնորդվել են առաջադիմական հայացքներով, իսկ այ Ռուսաստանը ոնց եղել է բռի ու հետամնաց, այդպես էլ մնացել է: Գուցե նման պնդման մեջ ճշմարտության չափաբաժին կա, բայց եկեք համեմատենք Արևմտյան Եվրոպայի պատմությունը Ռուսաստանինի հետ՝ կիրառված դաժանությունների ու վայրագությունների և դրանց մասշտաբների պրիզմայով:
картинка
Իր պատմության գրեթե ողջ ընթացքում Արևմտյան Եվրոպայում մարդկային կյանքը գրոշ էլ չի արժեցել, բայց այսօրվա Եվրոպային նայելիս դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ մռայլ է եղել Եվրոպայի դեմքը մինչև վերջերս՝ կիրառվող դաժանությունների ու անմարդկային վայրագությունների պատճառով:
Անգլիայի «Կույս-թագուհի» Եղիզաբեթ 1-ինի հրամանով գլխատվել է ոչ միայն Մարիա Ստյուարտը, այլև ևս 89 հազար անգլիական հպատակ: Ի տարբերություն իր ժամանակակից Իվան Ահեղի, ով ի դեպ Եղիզաբեթին «գռեհիկ աղջիկ» էր անվանել, Եղիզաբեթը (ի դեպ, նրա մայրը՝ Աննա Բոլեյնը, ևս գլխատվել էր Եղիզաբեթի հոր հրամանով) երբեք չի ապաշխարել իր արածների համար ո՛չ հանրության առջև, ո՛չ էլ հոգևորականների մոտ, չի ցուցակագրել մահապատժի ենթարկվածներին և ոչ մի պեննի չի տրամադրել, որպեսզի նրանց հիշատակման համար արարողություններ կազմակերպվեն վանքերում: Եվրոպացի միապետներն առհասարակ զերծ էին նման սենտիմենտալիզմից:
картинка
Եթե ձեզ բախտ վիճակվի Լոնդոնում լինել, ապա անպայման քաղաքի կենտրոնով անցկացվող էքսկուրսիայի տոմս գնեք, և Հայդ Փարքի մոտ գիդը ձեզ անպայման կպատմի, որ այնտեղ, որտեղ ներկայումս «Հռետորի անկյունն է», ժամանակին մահապատիժների տեղն էր, իսկ մահապատիժները Լոնդոնի բնակչության ամենասիրելի ժամանցն էին դարեր շարունակ: 
картинка

картинка

Գլխավոր կախաղանն իրենից ներկայացնում էր բավականին խորամանկ սարք. տարբեր բարձրության թեքաձողերի վրա ամրացված էր 23 պարան, և «ծանրաբեռնված» օրերին այն հավանաբար անգլիացիներին յուրօրինակ տոնածառ էր հիշեցնում: Այս կախաղանը ժողովրդական շրջանակներում մեկ այլ անուն էլ ուներ՝ «Դերրիկի սարք», և այն այդպես էին կոչել ի պատիվ ամենահայտնի դահիճներից մեկի: Անգամ դարձվածք կար համապատասխան՝ վստահելի է, ինչպես Դերրիկի սարքը:

картинка

картинка

картинка

картинка
Այնտեղ, որտեղ հիմա գտնվում է Պադդինգթոնյան երկաթուղային կայանը, ժամանակին գործում էր մեկ այլ հայտնի կախաղան, որն, ի տարբերություն վերոնշյալ «Դերրիկի սարքի», ոչ մի խորամանկ հավելումներ չուներ՝ երեք ձող, երեթ թեքաձող և 8-ական պարան ամեն մի թեքաձողի վրա: Այս կախաղանի վրա կարելի էր միանգամից 24 մարդ կախել, ինչը մեկով ավելի է, քան «Դերրիկի սարքի» դեպքում: Լոնդոնի պատմաբան Փիթեր Աքրոյդը թվարկում է ևս տասներու վայր, որտեղ ժամանակին մահապատիժներն էին ի կատար ածվում, և ավելացնում է, որ հաճախ կախաղանները տեղադրվում էին ինչ-որ անանուն խաչմերուկների վրա: Ընդ որում, ըստ պատմաբանի, այս կախաղաններից ոչ մեկը անգործ չէր մնում, իսկ որոշ օրերի մահապատիժներին հետևող ամբոխի մեջ հրմշտոցին այնքան դաժան էր լինում, որ դրա արդյունքում զոհվածների թիվը գերազանցում էր կախաղանի վրա այդ օրը մահկանացուն կնքածների թիվը (նման մի օր 28 մարդ էր մահացել):

картинка

картинка

картинка 
1999 թվականին մոսկովյան հրատարակություններից մեկում լույս տեսավ Միշել Ֆուկոյի «Հսկել ու պատժել» աշխատության թարգմանությունը, որի մեջ ընդգրկված էին բազմաթիվ մեջբերումներ մահապատիժների և հրապարակային կտտանքների ուղեցույցերից, որոնք սովորական երևույթ էին բազմաթիվ եվրոպական երկրներում մինչև քսաներորդ դարի կեսերը: Պետք է նշել, որ եվրոպացի սադիստները երևակայության պակաս երբեք չեն ունեցել, նամանավանդ, եթե խոսքը գնացել է հնարավորինս երկարատև ու տանջալից կտտանքներ կազմակերպելու և դրանք հնարավորինս դիտարժան դարձնելու մասին: Ֆուկոյի գրքում մի ամբողջ գլուխ նվիրված է հենց դրան և կոչվում է «Մահապատժի փայլը»:
картинкакартинка
картинка

картинка


 
Դաժանությունը պայմանավորված էր անդադար ամայացնող պատերազմներով, որոնք սովորական եր երևույթ էին Արևմտյան Եվրոպայի համար և էլ ավելի դաժանն էին, քան կենցաղը: 17-րդ դարում տեղի ունեցած Եռեսնամյա պատերազմը խլեց Գերմանիայի ընդհանուր բնակչության 50, իսկ դրա հարավային մասերի բնակչության 60-80 տոկոսի կյանքը: Այս պատերազմից հետո Հռոմի Պապն անգամ ժամանակավորապես թույլատրեց բազմակնությունը, որպեսզի բնակչության թիվը մի կերպ վերականգնվի:
Օլիվեր Կրոմվելի կողմից Իռլանդիայի խաղաղացումը բերեց նրան, որ զոհվեց Իռլանդիայի բնակչության 5/6-րդը, և այդ զարհուրելի հարվածից Իռանդիան այդպես էլ չկարողացավ վերականգնվել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ երբեք նման արյունահեղություններ չեն եղել ընդհուպ մինչև Առաջին աշխարհամարտը, և նման դաժանությունն էլ օտար էր ռուսներին:

картинка

картинка
Ցավում եմ, բայց ոմանց համար ցավոտ բան պետք է ասեմ. Արևմտյան Եվրոպայի պատմությունն ուսումնասիրելիս լավատեսություն մոտդ չի առաջանում՝ այնքան դաժան ու անողոք է այդ պատմությունը: Եվ ինչո՞ւ միայն դարեր առաջ, վերջերս ավարտված 20-րդ դարում էլ Եվրոպան իրեն բնավ գթասիրտ ու հումանիստական կենտրոնի պես չէր դրսևորում:
Առհասարակ, դրսևորված դաժանությունների քանակով ու մասշտաբով, ինչպես նաև թափված արյան քանակով 20-րդ դարը գերազանցեց մարդկության պատմության ցանկացած ժամանակաշրջանի, և մեծ հաշվով ոչ մի երաշխիք չկա, որ 20-րդ դարի արյունահեղությունների գլխավոր պատասխանատուն հանդիսացող եվրոպական քաղաքակրթություն ասվածը վաղը չի վերադառնա իր նախասիրություններին: 

картинка

картинка

Շոկայի՞ն է հնչում: Ուրեմն կցիտեմ ժամանակակից պատմաբաններից ամենանշանավորներից մեկին՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նորման Դեվիսին. «Ցանկացած ոք պետք է համաձայնվի, որ 20-րդ դարում Արևմուտքի իրականացված հանցանքները զրկել են նրան ինչ-որ պահանջների բարոյական իրավունքից, այդ թվում՝ նախկինում ունեցած պահանջներից»:
***

Պատմաբանների հաշվարկներով` Իվան Ահեղի ժամանակաշրջանում մահապատժի է ենթարկվել մոտ 3-4 հազար մարդ: Իվան Ահեղը դառնում է Իվան Անմեղ, եթե համեմատում ենք նրան Լյուդովիկոս 11-րդի (Սարդ), Ռիչարդ 3-րդի (ում Շեքսպիրը որակել էր որպես բռնապետության ամենազազրելի հրեշ), Հենրիխ 8-րդի, Ֆիլիպ 2-րդի, Հակոբ 1-ին Ստյուարտի, դուքս Ալբայի, Չեզարե Բորջիայի, Եկատերինա Մեդիչիի, Կառլոս Չարի, Կառլոս 5-րդի (Հունա Խելագարի որդին), Կառլոս 9-րդի (ում հրամանով իրականացվեց Բարդուղիմեոսյան գիշերը՝ մեկ գիշերվա մեջ սպանվեցին տասնյակ հազարավոր բողոքական (հուգենոտ) ֆրանսիացիներ), Մարիա Արյունալի, լորդ-պրոտեկտոր Կրոմվելի և բազմաթիվ այլ «քաղաքակիրթ» եվրոպացի միապետների ու ղեկավարների հետ:
картинка

картинка

Շարունակեմ համեմատական վերլուծությունը: Խաչակիրները Ալբիգոյան պատերազմների ժամանակ մորթեցին Հարավային Ֆրանսիայի բնակչության գրեթե կեսին: Պրուսիայի զավթիչը՝ խաչակիրների Տևտոնյան միաբանության մեծ մագիստրոս Կոնարդ Վալլենրոդը, բարկանալով Կուռլյանդիայի եպիսկոպոսի վրա, հրամայեց կտրել նրա եպիսկոպոսության հպատակ բոլոր ռամիկների աջ ձեռքերը և պատկերացնո՞ւմ եք, հրամանը կատարվեց...
1568 թվականի փետրվարի 16-ին (Իվան Ահեղի օպրիչնինայի կիզակետի ժամանակներն են), Սուրբ Ինկվիզիցիան վճիռ կայացրեց, որով մահապատիժ էր սահմանվում Նիդերլանդենրի ԲՈԼՈՐ բնակիչների համար, որովհետև Ինկվիզիցիան որոշել էր, որ նրանք բոլորն էլ հերետիկոսներ են, իսկ Իսպանիայի Ֆիլիպ 2-րդ արքան հրամայել էր ի կատար ածել եկեղեցու այդ որոշումը: Ճիշտ է, հրամանը ամբողջությամբ կատարել չստացվեց, բայց արքայական բանակն արեց ամեն հնարավորը՝ խլելով 100 հազար մարդու կյանք:


картинка

картинка

Այնինչ այսօրվա պոլիտկոռռեկտությունը ընկալում է որպես սարսափելի, ընդամենը մեկ դարից քիչ ավել առաջ ոչ ոքի առանձնապես չէր էլ անհանգստացնում: Անգլիական դասական Ջոն Ռիչարդ Գրինը 1874 թվականին հանգիստ ցիտում էր Կրոմվելին՝ վերջինիս իռլանդական արշավանքի արդյունքների մասին գրելիս. «Ես հրամայեցի զինվորներիս սպանել բոլորին... Եկեղեցու մեջ սպանվեց մոտ 1000 իռլանդացի: Ենթադրում եմ, որ բացի երկու տերտերից մնացած բոլոր տերտերների գլուխները կոտրել էին...»:

картинка

Հեղափոխական սադիստները

картинка

1793 թվականի օգոստոսի 1-ին ֆրանսիական հեղափոխական Կոնվենտը որոշում կայացրեց, որը ի թիվս այլ բաների սահմանում էր «ոչնչացնել Վանդեան»: 1794 թվականի սկզբին բանակն անցավ գործի. «Վադեան պետք է դառնա ազգային գերեզմանոց», - հայտարարեց քաջ գեներալ Տյուրրոն, ով ղեկավարում էր պատժիչ զորքի «դժոխային շարասյուները»:
картинка

Հաշվեհարդարը տևեց ամբողջ 18 ամիս: Գնդակահարություններն ու գիլյոտինները (Փարիզից անգամ մանկական գիլյոտիններ էին բերել) չէին կարողանում լուծել խնդիրը: Մարդկանց ոչնչացումն ըստ հեղափոխանների դանդաղ էր առաջ գնում, և նրանք որոշեցին պարզապես խեղդել ողջ մնացածներին: Ինչպես գրել է գրող Նորման Դևիսը, Նանտ քաղաքը այդ ժամանակներում հանդիսանում էր ստրուկների առևտրի վրա մասնագիտացված խոշորագույն ատլանտյան նավահանգիստներից մեկը, ուստի այնտեղ բազմաթիվ բանտ-նավեր կային, բայց անգամ այդ նավատորմը բավարար չէր: Դրա համար հեղափոխականները որոշեցին մարդկանց խեղդել Լուարա գետում՝ նրանց բերնեբերան լցնելով հսկայական լաստանավի մեջ ու խորտակելով այն, իսկ այնուհետև նորից ափ հանելով և չորացնելով՝ նոր խմբաքանակ լիցքավորելու և նույնը կրկնելու համար: Արդյունքում, ըստ Դևիսի, ստացվեց «բազմակի օգտագործման համար պիտանի մահապատժի հիանալի սարք»:

картинка
Պարզապես սպանություններով հեղափոխականները չէին բավարարվում: Մինչ մարդկանց խորտակելը նրանց մերկացնում էին և զույգերով կապում միմյանց: Մերկ հղի կանանց կապում էին ծերունիներին, երիտասարդ տղաներին՝ պառավներին, հոգևորականներին՝ երիտասարդ աղջիկներին: Սա կոչվում էր «հանրապետական հարսանիքներ»:
картинка
Որպեսզի անտառներում թաքնվածները չկարողանային փրկվել և սովամահ լինեին, հեղափոխականները ոչնչացրեցին բոլոր ընտանի կենդանիներին, այրեցին բոլոր ցանքատարածքներն ու տները: Յակոբինյան գեներալ Վեստերմանը ոգևորված զեկուցում էր Փարիզ. «Սիրելի հանրապետականներ, Վանդեան այլևս գոյություն չունի: Շնորհիվ մեր ազատ թրի` այն մահացավ՝ իր կանանցով և նրանց վիճվածքներով հանդերձ: Օգտվելով ինձ շնորհված իրավասություններից` ես ձիերի ոտքերի տակ լխճեցի նրանց երեխաներին և մորթեցի կանանց: Ես չզղջացի ոչ մի կալանավորի: Ես ոչնչացրի բոլորին»: 
Գիտնականների հաշվարկներով` ամբողջ դեպարտամենտներ ամայացան, իսկ այս վայրագություններին զոհ գնաց, տարբեր հաշվարկներով, 400 հազարից մինչև 1 միլիոն մարդ: Որքան էլ տարօրինակ է, բայց կարծես թե Ֆրանսիայի ազգային խիղճը մինչ օրս էլ չի տանջվում Վանդեայի ողբերգության համար:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա անգամ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Վանդեայի նման ոչ մի բան չի իրականացվել ո՛չ կարմիրների, ո՛չ էլ սպիտակների կողմից:
картинкаԻհարկե, ինչպես և ցանկացած կայսրություն, ռուսական կայսրությունն իր կայացման սկզբի փուլերում որոշակի խնդիրների բախվեց՝ փոքր ու բնիկ ժողովուրդներին հպատակեցնելու հարցում: Սա իրենց վրա հատկապես ուժեղ զգացին Հյուսիսային Կովկասի ու Սիբիրի ժողովուրդները, որտեղ տասնամյակներ շարունակ անգամ խոսք լինել չէր կարող մարդու իրավունքների ու ազատությունների արդի ընկալման մասին: Սակայն մի բան կարելի է պնդել վստահաբար՝ Ռուսաստանը երբեք ցեղասպանությունների չի գնացել:
Ինչպես ասում են, ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Ամերիկացի պատմաբան Դեվիդ Ստեննարդն իր «Ամերիկյան Հոլոքոսթ. Նոր Աշխարհի զավթումը» գրքում փորձել է ցույց տալ, որ Ամերիկայի հիմնադրումը զուգակցվել է մարդկության պատմության ամենազարհուրելի էթնիկ զտումների շարքի հետ: 400 տարվա ընթացքում Հին Աշխարհից ժամանած ներկայացուցիչները ոչնչացրել են մոտ 100 միլիոն (!!!) տեղաբնակների, իսկ Ավստրալիայում անգլիացները ոչնչացրին գրեթե բոլոր ավստրալիական աբորիգեններին և ԲՈԼՈՐ տասմանիացիներին:
Ամերիկան և Ավստրալիան հեռու էին, բայց երբ ռուս իշխանություններին հայտնի էր դառնում, որ նման չարագործություններ տեղի են ունենում իրենց տերության սահմանների մոտ, ապա երբեմն միջամտության որոշումներ էին կայացվում: Այսպես, 1768 թվականին Լեհաստանում սկսվեց «Ումանյան սպանդը», որի ժամանակ սպանվեցին ավելի քան 20 հազար հրեաներ, և որպեսզի փրկեն Դնեպրի աջ ափի հրեա բնակրությանը, ռուսները գեներալ Կրեչետնիկովի գլխավորությամբ գործող կորպուսն ուղարկեցին, որոնք մի քանի օրում գլխովի ջարդեցին լեհ գայդամակների ուժերը` այդ ձևով փրկելով հրեաներին:
картинка
Պատվերով սպանություններ
картинка

Դեռ 1819 թվականին Անգլիայում որոշված էր հանցանքների և զանցանքների 225 տեսակ, որոնց համար կախաղան էին բարձրացնում: Պետերբուրգում Անգլիայի դեսպանության բժիշկը 826 թվականին իր օրագրում գրել է, որ նա ցնցված է, որ դեկաբրիստների ապստամբությունից հետո ընդամենը 5 հոգի է մահապատժի ենթարկվել: Նա հավելել էր, որ եթե նման բան տեղի ունենար իրենց մոտ, ապա առնվազն 3 հազար մարդու կախաղան կհանեին:

картинка


картинка

Եվ նման բարքերը սովորական երևույթ էին Եվրոպայում: Օրինակ` 1800 թվականին Դանիայում ընդունվեց մի օրենք, որով սահմանվում էր մահապատիժ ցանկացած մարդու նկատմամբ, ով անգամ խորհուրդ կտար փոխել բացարձակ միապետական կարգը, և հավերժ աքսոր ցանկացած մարդու նկատմամբ, ով կհամարձակվեր քննադատել թագավորի որոշումները:
картинка

картинкаԻսկ հիմա համեմատենք այս օրենքնները ռուսական օրենքների հետ: «Ռուսական ճիշտ» օրենքների ժողովածուի մեջ մահապատիժ ընդհանրապես գոյություն չուներ: Հայտնի է, որ 996 թվականին Վլադիմիր Սվյատոլավովիչ իշխանը փորձել է մահապատիժ սահմանել ավազակության համար՝ հետևելով բյուզանդացի եպիսկոպոսների խորհրդին, բայց շուտով հրաժարվել է այդ նախաձեռնությունից, քանզի բնակչությանը խիստ օտար է եղել նման դաժան լուծումը:
Ռուսաստանում մահապատիժ հասկացողությունն առաջին անգամ հայտնվել է միայն 15-րդ դարում՝ «Դվինյան կանոնադրական գիր»-ում, որի համաձայն` մահապատիժ էր հասնում երրորդ գողության համար, իսկ «Պսկովյան դատական գիր»-ում՝ դավաճանության, խաչագողության, ձիագողության և հրդեհելու համար:


картинка

Արդեն 1649 թվականին 63 զանցանքների համար սահմանված էր մահապատիժ: Սա իհարկե շատ է, բայց միևնույն է, ավելի քիչ է, քան այն ժամանակվա եվրոպական ցանկացած տերությունում: Պետրոս Առաջինի երկար ճանապարհորդությունը Արևմտյան Եվրոպայով 1697-1698 թվականներին մեծ ազդեցություն թողեց նրա վրա: Ի թիվս այլ բաների, նա որոշեց, որ եվրոպական երկրների նյութական բարեկեցությունն ու զարգացվածությունը ինչ-որ կապ ունեն այնտեղի բարքերի և օրենքների խստության հետ և արեց համապատասխան հետևություններ: Զարմանալու չէ, որ նրա կառավարման ողջ ընթացքում ամենադաժան և մասսայական պատժիչ ակցիան տեղի է ունեցել անմիջապես այդ 17-ամսյա ճանապարհորդությունից վերադառնալուց հետո, երբ Պետրոսի հրամանով հրապարակային մահապատժի ենթարկվեցին 201 ապստամբ ստրելեցներ:

картинка

Սակայն արդեն ամրացած արժեհամակարգի հետ պայքարելը խիստ բարդ ու անշնորհակալ գործ է: Ուստի մահապատիժների ցուցանիշով Ռուսաստանն անգամ Պետրոսի ժամանակ չէր կարող համեմատվել Արևմտյան Եվրոպայի հետ, իսկ Պետրոսի մահվանից հետո Ռուսաստանում մահապատիժների թիվը սկսեց նվազել: Բանը հասավ նրան, որ 18-րդ դարում մահապատիժը գրեթե դարձել էր դե յուրե գործող երևույթ: Օրինակ` 1764 թվականին պարզվեց, որ պարզապես չկա դահիճ, որը կիրականացնի Վասիլի Միրովիչի մահապատժի որոշումը, որովհետև 20 տարի մահապատիժներ չէին եղել, և այդ մասնագիտության պահանջարկը չէր եղել:
Առհասարակ, հաշվարկները ցույց են տվել, որ եթե չհաշվենք պատերազմական տարիները, ապա մինչև 1907 թվականը հսկայական ռուսական կայսրությունում տարեկան 19 մահապատիժ էր իրականացվում, և սա այն դեպքում, երբ դիտավորյալ սպանության համար միակ սահմանված պատիժը հենց մահապատիժն էր: Սա խոսում է նրա մասին, որ ամբողջ կայսրության տարածքում գրեթե սպանություններ չէին լինում (համենայն դեպս, դրանց մասին հայտնի չէր դառնում):
картинка

Մեկ այլ հետաքրքիր փաստ Ռուսաստանի մասին. ռուսական բանակի կանոնադրության մեջ, որը հեղինակել է անձամբ Պետրոս Մեծը, սահմանվում էր, որ զինվորը պարտավոր է օգնել իր վիրավոր ընկերոջը հենց մարտի ժամանակ, մինչդեռ օրինակ Պրուսիայի բանակային կանոնադրությունում ասվում էր, որ այդ օգնությունը պետք է լինի մարտից հետո, իսկ անգլիական և ֆրանսիական բանակային կանոնադրություններում վիրավորներին օգնություն հատկացնելու մասով առհասարակ ոչինչ ասված չէր:
картинка

Մեկ այլ, ավելի վաղ ժամանակաշրջանի օրինակ. Ռուսիա-Ռուսաստանի արտաքին քաղաքականության պարտադիր կետերից մեկը սեփական գերիների ետգնման պրակտիկան էր: 1551 թվականին հրատարակված «Հարյուր գլխանի ժողովածու»-ում ասվում է. «Հորդաներում, Ցարգրադում (Կոստանդնուպոլիս) և Ղրիմում գտնվող բոլոր գերիների համար փրկագին վճարել Եկեղեցու միջոցների հաշվին»: Ռուս դեսպանները միշտ ունեին միջոցներ, որոնք նախատեսված էին բացառապես այս նպատակների համար, բայց սա էլ դեռ ամենը չէ: Ռուսաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունները եթե իրենց կազմում ունենում էին քրիստոնյա գերիներ ու ստրուկներ, ապա ռուսները կատեգորիկ թույլ չէին տալիս, որպեսզի նրանց հետ տանեին, և այդ գերիների համար փրկագին էր վճարում Եկեղեցին:
картинка
Ազգաբնակչության արտահանում
картинка

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես էին նմանօրինակ իրավիճակներում վարվում Եվրոպայում: Ճիշտ է, աշխարհագրական տեսակետից Լեհաստանն՝ Արևելյան Եվրոպայի, մարդաբանական տեսակետից՝ սլավոնական երկիր է, բայց իր ողջ պատմության ընթացքում Լեհաստանը ձգտել է ձուլվել Արևմտյան Եվրոպային, ընդունել է կաթոլիկություն, եղել է սլավոնական այլ ժողովուրդների հիմնական ախոյանը: 1653 թվականին լեհ արքա Յան Կազիմիրը ձգտում էր լուծել Բոգդան Խմելնիցկու հարցերը, ով այդ ժամանակ ուժեղ դաշնակից ուներ՝ ի դեմս Ղրիմյան խանի:
Երբ լեհական զորքի ու կազակա-ղրիմյան ուժերի միջև ճակատամարտ տեղի ունեցավ Դնեստրի ափերի մոտ գտնվող Ժվաննեց գյուղի մոտ, Ղրիմի թաթարները դավաճանեցին կազակներին, որովհետև նախօրոք արդեն խաղաղություն էին կնքել Կազմիրի հետ` պայմանով, որ իրենց վերադարձի ճանապարհին կարող են թալանել ամեն ինչ Լեհաստանի տարածքում և իրենց հետ ուզածի չափ լեհ գերիներ տանել: Մինչև տարեվերջ թաթարները ազատ ու անարգել այդպես էլ վարվում էին և հազարավոր լեհերի ստրկության տարան իրենց հետ:
картинка

Շատ գերմանական իշխաններ զբաղվում էին իրենց հպատակների վաճառքով: Սաքսոնիայի արքա Ֆրեդերիկ Օգոստոս 1-ինը, ով ավելի հայտնի է որպես Օգոստոս Ուժեղ, շատ էր սիրում ֆարֆոր և շատ երջանիկ էր, երբ 150 ֆարֆորյալ իրերի համար Ֆրանսիայի արքային նվիրեց իր զորքերից երկու գունդ: Այս օրինակը բերում են, որպեսզի ցույց տան, թե ինչքան էին արժևորում ֆարֆորը այն ժամանակվա Եվրոպայում, բայց չգիտես ինչու չեն խոսում նրա մասին, որ այս օրինակը ցույց է տալիս, թե ինչքան ցածր էր գնահատվում մարդկային կյանքը:
картинка

картинка

Ըստ իր ժամանակակից պատմաբանների` Հասսեն-Կասսելյան լանդգրաֆ Ֆրիդրիխը «պարտքերի մեջ էր ընկել, որոնք փակելու համար Անգլիային վաճառեց իր զորքից 17000 մարդ՝ 21 միլիոն տալլերով: Այս զորքերն անգլիացիներն օգտագործեցին ամերիկյան գաղութների դեմ պատերազմներում»: Ավելի տեղին է ասել, որ Ֆրիդրիխը վաճառեց իր ողջ զորքը, ինչի արդյունքում իր տերության բնակչությունը կրճատվեց 8 տոկոսով:
Նմանօրինակ առևտրով էին զբաղված նաև Բրաունշվեյգյան դուքսը, Վալդակի, Գանաուի, Անշպահի լանդգրաֆերը և այլ մանր իշխանիկներ: Արևմտյան գերմանական տերությունների զինվորներին պարբերաբար գնում էր նաև Ֆրանսիան, իսկ ամենաշատը գնում էր Օստ-Ինդյան ընկերությունը, որը օգտագործում էր նրանց, օրինակ, Հնդկաստանի գրավման համար:

картинка

Եվ ի հավելում այս ամենի` առաջարկում եմ դիտել այս թեմայով Գոբլինի հայտնի մեկնաբանությունը. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել