Խորը ափսոսանքով և ցավով ընդունեցի մեր անվանի վարպետի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանի մահվան գույժը: Սերունդներ կրթած անվանի արտիստի դերակատարումներն ու ասմունքը շարունակելու են մնալ մեր սրտերում և շարունակելու են կրթել նոր սերունդներ:
Երևան քաղաքից այսօր պակասեց երևանյան մշակութային մթնոլորտին հմայք հաղորդողներից մեկը, ում բացակայությունը քաղաքից ու երկրից, հիրավի, ահռելի կորուստ է:
Ցավակցում եմ Ազատ Գասպարյանի ընտանիքին,հարազատներին, մերձավորներին, հայ թատերարվեստի ու կինոաշխարհի ներկայացուցիչներին, ինչպես նաև հանդիսատեսին և ընկերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել