Պարզ և հասարակ այս աղցանը միշտ գերազանց տարբերակ կլինի` և´ ընթրիքին, և´ ճաշին մատուցելու համար:

Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են`

250 գրամ դեղնավուն լոլիկ

1 հատ կարմիր սոխ

մի քիչ կանաչ սոխ

կանաչի` ըստ ճաշակի

40-50 գրամ պանիր

աղն` ըստ ճաշակի

3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

1 պճեղ սխտոր

սև պղպեղ` ըստ ճաշակի

1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ

Պատրաստման եղանակը.

Մանրեք լոլիկը, հետո կանաչին և կանաչ սոխը մանր կտրատեք, պանիրը` ևս: Ճզմեք սխտորը` քացախի, ձիթապտղի յուղի և սև պղպեղի հետ: Վերջում ամենը խառնեք իրար` համեմելով աղով:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել