Հավանաբար ձեր շրջապատում կա մեկը, դեպի ում մարդիկ ձգտում են, ինչպես մագնիսի: Բավական է նա հայտնվի հասարակության մեջ` ամենքն սկսում են ժպտալ: Եթե բանակցություններ է վարում, գործընկերները պատրաստ են վաղօրոք ընդունել նրա պայմանները: Հակառակ սեռը երազում է սիրավեպ ունենալ նրա հետ:
Հնարավոր է` բնությունից է մարդուն տրված այդպիսի տաղանդ: Բայցևայնպես, հոգեբաններին այսօր հայտնի են հնարքներ, որոնք ենթագիտակցաբար կիրառում են այդ «փոխշփման հանճարները»: 
Սա նշանակում է, որ ընկերական միջավայրի հոգին դառնալու համար պարտադիր չէ բնածին տաղանդ ունենալ. դա կարելի է և ձեռք բերել: Պարզապես պետք է կարողանալ տիրապետել մի քանի հնարքների. նախ` 

Դառնալ հայելի
Մենք սիրում ենք նրանց, ովքեր նման են մեզ: Պարտադիր չէ` արտաքուստ: Դա կարող է լինել շարժուձևը, խոսելու եղանակը և այլն: Այդ իսկ պատճառով մարդու համակրանքը շահելու գլխավոր պայմանը նրան նմանվելն է: Դա կոչվում է «հայելացում»: Առաջինը, ինչ հարկավոր է անել, զրուցակցի դիրքը նմանակելն է. նա թիկնում է բազկաթոռին, դու անում ես նույնը. նա ոտքը ոտքին է գցում, դու կրկնում ես շարժումը: Սակայն այդ ամենը պետք է շատ նրբանկատորեն անել, քանի որ դա բավականին հայտնի հնարք է, և քո զրուցակիցը, հնարավոր է, նույնպես իրազեկ է դրան: Նրա մեջ կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, թե իրեն ծաղրում են, հոգու հետ խաղում: Ավելի արդյունավետ է կիրառել մի նրբին հնարք` որսալ զրուցակցիդ շնչառության ռիթմը և շնչել ճիշտ նույն կերպ, կամ էլ խոսել նրա տեմպով` նույն արագությամբ:
Ինչպես հայտնի է, մարդը բազում ներքին ռիթմեր ունի: Գլխավորները սրտայինն ու շնչառականն են: Եթե քեզ հաջողվի հարմարվել դրանցից որևէ մեկին, զրուցակիցդ կունենա այնպիսի զգացողություն, թե ձեր սրտերը համահունչ են զարկում: Դա նրան հաճելիորեն կտրամադրի քո հանդեպ: 

Ամբողջական նյութը՝ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել