Galatv.am-ը գրում է.

Այսօր առավոտյան անժամկետ նստացույց անող Գոռ Առաքելյանը, Վահագն Մինասյանը և Սուրեն Սահակյանը «ձուկ են որսացել» քաղաքապետարանի «ջրերում», դարձյալ աշխատակիցներին թռուցիկներ բաժանել` հորդորելով չսատարել Նավասարդյանին ու Համբարձումյանին և մի քիչ վիճել ոստիկանների հետ:

Վիճաբանության պատճառն այն է եղել, որ տղաները իրենց մեքենայի կայանատեղիի տարածքում փակցրել են պաստառներ, որոնք նայում են դեպի փողոց, իսկ ոստիկանները փորձել են հանել պաստառները: Տղաները ոստիկաններին առանձնապես չեն էլ փորձել խանգարել, այլ ուղղակի բացատրել են, որ իրենք օրենքի սահմաններից դուրս չեն եկել և առաջարկել են իրենց արարքում իրավախախտումն ապացուցելու դեպքում հանել դրանք, որից հետո ոստիկանները պաստառները թողել են տեղում:

Երբ տղաները թռուցիկներ են բաժանել, դարձյալ քաղաքապետարանի աշխատակիցները մեծամասամբ դրանք չեն վերցրել կամ ճմրթել ու պատռել են:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել