
Tert.am-ը գրում է.
«Կոմեդի քլաբը» ցավակցել է Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացանք Մարկի անժամանակ ու հանկարծահաս մահվան մասին: Դժվար է մահախոսական շարադրել մի մարդու մասին, ով մեզանից շատերին 20 տարի առաջ սովորեցրել է հումոր շարադրել և մտածել ստեղծագործաբար, աշխատել պրոֆեսիոնալ բեմում, նմանակել, սուր և արագ իմպրովիզացիայով փայլել... փորձենք լինել կարճ ու բովանդակալից, ինչպես որ հարիր է քե´զ, Մարկ, Դու թողեցիր խորը և առանձնահատուկ հետք ռուսալեզու հումորի, սատիրայի և երգիծանքի բարդագույն աշխարհում: Սերունդները քեզ կհիշեն քո Հայաստանի սահմաններից շատ ու շատ հեռուներում... թող Աստված քո հոգին լուսավորի...
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/01/comedy-club/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել