
Հերթական ԲՀԿ-ական պատգամավորի ֆինանսական վիճակը կոճակ է կարծես: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը, ըստ «Ժողովուրդ» թերթի աղբյուրների, մեծ վարկ է վերցրել «Յունիբանկից», որպեսզի էլիտար երկու շենք կառոււցի՝ Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում, սակայն մինչ օրս էլ չի կարողանում մարել վարկը և այժմ ստիպված պայմանավորվածություն է ձեռք բերել բանկի հետ, որ ամեն ամիս, երկուական բնակարան բանկին հանձնելով, աստիճանաբար մարի պարտքը:
Թեև ինքը՝ Ախոյանը, հերքել է այս լուրերը և որակել դրանք ծիծաղելի, սակայն թերթը հիշեցնում է, որ երբ նմանօրինակ տեղեկություններ հրապարակվեցին նորից ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի մասին, նա ևս նման արձագանք տվեց այդ տեղեկություններին, մինչդեռ այսօր դատարանով քննարկվում է նրա սնանկացման հարցը:
Չեկավ էլի ԲՀԿ-ի բիզնեսմենների վրա ընդդիմադիր-այլընտրանքայինի շապիկը: