Երեկ «պրոֆեսիոնալ ակտիվիստները», «ազատության ու արդարության» մարտիկները, մեր դարդ ու ցավիստները Մաշտոցի պուրակում ստիպել են երեք հեռուստալիքների ներկայացուցիչներին հեռանալ, յանիմ այդ ԹՎ-ները ակտիվիստներին չեն դզում:

Քիչ ա թանկացումների դեմ հազարավոր պայքարողների թիվը «հմուտ պայքարի» միջոցով իջեցրել, հասցրել են քսան հոգու, հիմա էլ խոչընդոտում են լրագրողների աշխատանքին: Վաղը գան իշխանության` ընդհանրապես գնդակահարելու են ոչ դուրեկան լրատվամիջոցներին: Մաուզերիստների նոր բրիգադ ա մեծանում:

Լավ, իրենց հետ ամեն ինչ պարզ է, բա մնացած լրատվականներ, ձեր կոլեգաներին չեն թողնում նկարահանել, կրենք հեռանում են, դուք մնում եք, որ ի՞նչ անեք: Բա ձեր լրագրողական համերաշխությո՞ւնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել