Panorama.am-ը գրում է.

Օգոստոսի 1-ից Երևանի փողոցներում կարմիր գծանշումներով հատվածներում, որոնք առանձնացված վճարովի կայանատեղիներն են, գործելու են ավելի վաղ սահմանված սակագները: Մասնավորապես` 

  մեկ ժամի համար` 100 դրամ
  մեկ օրվա համար` 500 դրամ 
  մեկ շաբաթվա համար` 1000 դրամ
  մեկ ամսվա համար` 2000 դրամ
  մեկ տարվա համար (մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12 000 դրամ: 

Կանգառի համար (մինչև 5 րոպե) գումար չի գանձվելու: Կանգառի և կայանման ընթացքը վերահսկվելու է տեսախցիկներով:

Նախատեսված տուրքը չի գանձվելու նաև 24:00-ից մինչև 9:00-ն կայանելու համար: Հիշեցում` այս գները սահմանվել են քաղաքապետարանի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. N557-Ն որոշումով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել