
Panarmenian.net-ը գրում է.
Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում արդեն խաղարկվել է 8 տուր: Մեկօրյա ընդմիջումից հետո շախմատիստուհիներն անցկացրել են այդ տուրի պարտիաները:
Եվ կրկին հայ շախմատիստուհիներից ամենաբարձր տեղը շարունակում է զբաղեցնել Լիլիթ Մկրտչյանը: Նա վաստակել է 5,5 միավոր և 18-րդ տեղում է: Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել ռուս Ալինա Կաշլինսկայայի հետ: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Տխան Տռանգ Խոանգը (Հունգարիա), որն ունի 7 միավոր:
Լիլիթ Գալոյանը սև խաղաքարերով առավելության է հասել Օլենա Մարտինկովայի (Ուկրաինա) նկատմամբ, իսկ Մարիա Կուրսովան`Ելենա Չերեդնիչենկոյի (Ուկրաինա): Աննա Հայրապետյանն էլ զիջել է Յուլիա Կոչետկովային (Սերբիա):
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/167189/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել