Առավոտյան կարդացի, որ ինչ-որ «ակտիվիստ» խոչընդոտել է լրագրողների աշխատանքը: Դե արի ու մի ասա` այ «ակԾիվիստ», դու քո արարքներով ձեռք բերած հաղթանակը հավասարեցնում ես 0-ի: Որ գալիս են, քեզ ասում են` մի նկարի, ասում ես. «Լրագրող եմ» չէ՞ կամ «ՀՀ քաղաքացի եմ, մի խոչընդոտեք իմ ազատ տեղաշարժը»: Տո այ ազատ տեղաշարժ, քեզ ո՞վ էր բարոյական իրավունք տվել խոչընդոտելու ուրիշի աշխատանքը: Մենակ չասեք ու չհիստերիկանաք, որ նրանք իշխանամետ լրագրողներ էին: Ի՞նչ կապ ունի` որտեղից էին: Երիտասարդ աղջիկ, որ իր գործն էր անում ու աշխատում, դե գնա, այ «ակԾիվիստ», էդ աղջկա արցունքների համար մտածի, կարա՞ս պատասխան տաս: Մի խոսքով, արդեն սկսում եմ հիասթափվել էս ամեն ինչից: Սկսեցինք Աստծուն վիրավորելուց, հասանք լրագրող աղջկան լացեցնելուն` մեթոդներ եմ ասել էէէ: Սենց շարունակվեց` հետները խոսել չի լինի, տո այ Յութուբի «աստղիկ», մի հատ կարգի բեր քեզ:
Հ.Գ. խոսքս ընդհանրապես չի վերաբերում այն ակտիվիստներին, որոնք ադեկվատ են ու հստակ գիտեն` ինչ են ուզում ու երբեք իրենց նման ձև չեն պահի ու իրենց ձեռք բերածը ջուրը չեն գցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել