
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչները երեկ աջակցություն են հայտնել նոր պատժամիջոցների կիրառմանն Իրանի դեմ. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալության հղումով։
Պատժամիջոցների խստացմանը կողմ են արտահայտվել ստորին պալատի 400 անդամներ, դեմ՝ 20-ը։
Իրանի դեմ նոր պատժամիջոցները ենթադրում են, որ իրանական նավթի արտահանումը մեկ տարի ժամկետով կկրճատվի օրական մեկ մլն բարելով։
Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե Սենատը հաստատի այն։ Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի երկրի նախագահի հաստատմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/01/iran-usa/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել