
Թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար նախաճաշի հիանալի տարբերակ է թարմ բանանով յոգուրտը, հատկապես, եթե այն պատրաստված է սիրով: Պատրաստել այն պետք է սկսել դեռ երեկոյան, որպեսզի առավոտյան սննդարար և շատ համեղ նախաճաշ ունենաք: Տնական յոգուրտը բարձրացնում է նաև իմունիտետը:
Պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են
Կաթ 1լ
Յոգուրտ կամ կեֆիր 4 ճ. գդալ
Շաքարավազ 50գ
Բանան 2հատ
Վանիլ մեկ տուփ
Պատրաստման եղանակը.
Սկզբի համար եռացրեք կաթը և թողեք զովանա մինչև 50˚C: Երբ կաթն արդեն զովացել է անհրաժեշտ աստիճանի, զգուշորեն ավելացնում ենք կեֆիրը: Զանգվածը լցնում ենք տարայի մեջ և դնում 50˚ ջերմությամբ ջեռոցի մեջ 4-6 ժամով: Այդ ընթացքում ստուգեք ջերմաստիճանը, որպեսզի ջեռոցում մշտապես տաք լինի:
Կտրատում ենք բանանը, ավելացնում շաքարավազը և հարում բլենդերով այնքան, մինչև շիլայանման զանգված ստացվի: Վրան ավելացնում ենք յոգուրտը, հարում ենք և լցնում բաժակների մեջ: Նախաճաշը պատրաստ է: