«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե օգոստոսի 1-ից 22-ը հավաք–ներ Է անելու։ Մինչդեռ ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»–ին փոխանցեց, որ դեռ հստակ չէ, թե երբ են սկսվելու հանրահավաքները. «Պարոն Հովհաննիսյանն օրակարգ ներկայացրեց, և դրա շրջանակներում հնարավոր է՝ինչ–որ մի պահի հանրահավաք անցկացվի, ուստի մենք այդ հայտերը ներկայացրել ենք։ Դա չի նշանակում, որ պարտադիր հանրահավաք անցկացվի, բայց նշանակում է, որ կարող է ինչ-որ մի օր մենք հայտարարենք, որ լինելու է»։

Իսկ ինչո՞ւ նույն Հովհաննիսյանը հիասթափեցրեց հազարավոր քաղաքացիների՝ պայքարը կիսատ թողնելով և ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելով։ Այս հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե անիմաստ տեղը տաներ, մի 20 հոգի զոհվեր, արդեն լուրջ կվերաբերվեին, չէ՞։ Մի մասը ցանկանում Էր արյուն տեսնել, մի մասն Էլ ուզում Էր ուրիշի ձեռքերով շագանակ հանել կրակից, բայց շատ քչերն Էին ուզում պայքարել։ Գայիք, կողքը կանգնեիք, իր հետ աղոթեիք կամ պայքարեիք»,–Արմեն Մարտիրոսյանի խոսքերն է փոխանցում թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել