
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Առերևույթ հանգիստ ՀՀԿ գրասենյակում անհամբեր սպասում են, թե ինչ անուններ են հնչելու առաջիկայում պաշտոնանկ արվելիք մարզպետների, ինչպես նաև թափուր մնացած 38 ընտրատարածքի առնչությամբ։ ՀՀԿ-ում կարծում են, որ մեկ շաբաթվա ընթացքում գոնե 38-ի հաշվով պարզություն կլինի ոչ միայն այն պատճառով, որ Իրանից վերադարձած կլինի Սերժ Սարգսյանը, այլև, որ օգոստոսի 5-ից սկսվում է թեկնածուների առաջադրումը։
Ի դեպ, արդեն հնչած անունների կողքին ՀՀԿ-ում նոր անունն ավելացել՝ Ռոման Սարգսյան. վերջինս մինչ այդ եղել է Կապանի ՀՀԿ կառույցի ղեկավարը, այժմ էլ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի՝ Սուրիկ Խաչատրյանի տեղակալն է։ Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե ինչով կավարտվի Արարատի մարզպետի «պատմությունը», որի զյուղվարչության պետին դիզվառելիքի գործով ձերբակալել են։ Արարատում մրցակցությունն ունի գինեօղիա ուղենշում՝ «Վեդի ալկոյի» Մանվել Ղազարյանի և «Ավշարի» Արայիկ ու Մայիս Գրիգորյանների միջև։
Ըստ որոշների՝ Մանվելին սատարում է Հովիկ Աբրահամյանը։ Իսկ Գրիգորյանները, ճիշտ է, հայտարարում են, որ ոչ մի դեպքում «չեն դառնա» մարզպետ, այնուհանդերձ, մտածում են, որ իրենց «կսատարի» Սերժ Սարգսյանը, ինչպես իրենք սատարեցին նրան ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: