Operativ.am-ը գրում է.

"Karosta Prison Hotel"-ը գտնվում է Լատվիայում`նախկին ռազմական նավահանգստում: Հյուրանոցի տարածքում ժամանակին եղել է բանտ, որտեղ իրենց պատիժն են կրել զինվորական կարգապահությունը ոտնահարողները:

Այժմ հյուրանոցը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը. Այստեղ այցելում են հիմնականում սուր զգացողությունների սիրահարները:

Հյուրանոցի բոլոր հյուրերը նախօրոք ստորագրում են համաձայնագիր, ըստ որի հյուրանոցի աշխատակազմը վերաբերվելու է նրանց այնպես, ինչպես բանտարկյալների հետ:

Այցելուները ցանկության դեպքում կտեղեկացվեն այս պատերի ներսում տեղի ունեցած զարհուրելի պատմությունների մանրամասներով, իսկ գիշերել կարող են բացառապես բանտախցեր հիշեցնող համարներում: Սնունդը` վարսակի շիլան, մատուցում են բանտախցի դռան փոքրիկ անցքից, իսկ բանտին ավելի համապատասխանելու համար անցկացվում են հարցաքննություններ և խուզարկություններ:
Հյուրանոցում գործում են սովորական բանտերում գործող օրենքները. Սահմանված կանոններին չենթարկվելու ցանկացած փորձ կանխվում է ֆիզիկական պատիժներով և տարածքի հարկադիր մաքրությամբ:

Որպեսզի պատկերացում կազմեք, թե ժամանակին ինչպիսի տանջանքների են ենթարկվել այստեղի բանտարկյալները, բավական է կարդալ պատերից մեկի վրա թողված գրությունը` «izeja no elles», ինչը թարգմանաբար նշանակում է «ելք դժոխքից» :


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել