care 45

Doctors.am-ը գրում է.

Թեյը վիտամինների մի ամբողջ փունջ է     պարունակում, որոնք այնքան անհրաժեշտ    
են մեր մաշկին և մազերին՝ հատկապես В խմբի, ինչպես նաև՝ Р ևС վիտամինները:
Մուգ գույն ունեցող յուղոտ մազերը խորհուրդ է տրվում լվանալուց հետո ողողել սև թեյի տաք թուրմով: Դա քչացնում է գլխի     մաշկի և մազերի յուղայնությունը, վերացնում է գրգռվածությունը, մազերին տալիս է փայլ: 
Թեյի շնորհիվ մազերը դառնում են փայլուն և մետաքսանման, իսկ գլխամաշկի բորբոքային և ալերգիկ երևույթները վերանում են:
Չոր և կոտրտվող մազերի համար այս հասարակ դիմակն անփոխարինելի է:
Դեղնուցը հարիր 1 ճաշի գդալ ձեթով: Զանգվսւծը քսիր մազերիդ, փաթաթիր սրբիչով և թող 30 րոպե: Հետո մազերդ մանրազնին կերպով շամպունով լվա և ողողիր դինջի թուրմով: Նկատի ունեցիր, այս դիմակի ազդեցությունը միայն երեք ամիս հհտո ակնառու կլինի:
Բաց գույնի մազերին ոսկեգույն երանգ կհաղորդի երիցուկը: 1 բաժակ երիցուկը եփեք 1լ եռացրած ջրով, թողեք սառչի, քամեք և որպես դիմակ դրեք մազերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել