
1in.am-ը գրում է.
12-ամյա աղջիկը, ով ծնողների հետ հանգստանալիս է եղել ջրաշխարհում, լողալու ժամանակ պարազիտով է վարակվել, որն իր համար, որպես սննդի աղբյուր, ընտրել է նրա ուղեղը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Արկանզաս նահանգի ջրաշխարհներից մեկում լողալուց մեկ օր անց Քալի Հարդիգը բարձր ջերմություն և սարսափելի գլխացավ է ունեցել:
Երբ աղջկա մայրը նրան հիվանդանոց է տարել, բժիշկները մի շարք անալիզներից հետո պարզել են հիվանդության պատճառը: Բժիշկները Քալիի մորը հայտնել են, որ պարազիտը նախ մտել է նրա դստեր քիթը, ապա՝ ուղեղը:
Բժիշկները երեխային արհեստական կոմայի մեջ են գցել՝ նյութափոխանակությունը դանդաղեցնելու, ապա բուժումը սկսելու համար:
Տվյալ պահին 12-ամյա ամերիկուհին դեռևս ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, բժիշկները չեն կարող ասել՝ որքանով է տուժել նրա ուղեղը և ողջ մնալու ինչպիսի շանսեր ունի երեխան: