
Doctors.am-ը գրում է.
Դեմքի քսուկը կարելի է համեմատել կարագով հացի հետ: Եթե կարագով հացը թողնենեք բաց տարածքում, այն կփոշոտվի և կկեղտոտվի: Այս նույնը կատարվում է նաև դեմքի հետ: Կոսմետիկ միջոցներն արտադրվում են խիստ պայմաններում՝ քսուկը չպետք է ներծծվի մաշկ, այլապես այն կհամարվի դեղ:
Քսուկն անհրաժեշտ է օգտագործել պիլինգից հետո
Դեմքը գոլորշու վրա պահելուց հետո պետք է շերտազատել մաշկը ցանկացած շերտազատող միջոցով կամ կոպիտ խոզանակով: Դեմքին առաջանում են միկրովնասվածքներ, և սկսում են արտազատվել հատուկ բջիջներ՝ մակրոֆագեր, որոնք օգնում են մաշկին վերականգնել վնասվածքները: Քսուկն անմիջապես պիլինգից հետո օգտագործելու դեպքում մակրոֆագերը նրա բաղադրիչներն օգտագործում են մաշկի վերականգնման համար:
Պետք է ուշադիր կարդալ քսուկի բաղադրությունը
Եթե քսուկի բաղադրության մեջ կա բետա-գլյուկան, որը խթանում է մակրոֆագերի արտադրությունը, ապա այն, իրոք, կբարելավի մաշկի վիճակը:
Աչքերը պետք է պաշտպանել քսուկից
Աչքի մեջ ընկնելով՝ քսուկը կարող է առաջացնել լուրջ խնդիրներ: Եթե ամեն դեպքում այն հայտնվել է աչքի մեջ, արագ լվացեք աչքերը մեծ քանակությամբ ջրով: Լվալ պետք է արտաքին եզրից դեպի ներքին: Եթե աչքի գրգռվածությունը չի անցնում, անհապաղ դիմեք բժշկի: