Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները վերջերս հայտնաբերել են նոր տեսակի բակտերիա, որը կարող է երկարացնել մարդու կյանքի տևողությունը: 

Bacillius F բակտերիայի էվոլյուցիոն զարգացումը տևել է 3 միլիոն տարի: Այն հայտնաբերվել է Ռուսաստանի հյուսիսային շրջանում` Յակուտիայում, իսկ այս տարածքը համարվում է աշխարհի ամենացուրտ բնակավայրը:

Մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են այս բակտերիայի ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա: Ուսումնասիրություններն արվել են մկների վրա:

Արդյունքում պարզ է դարձել, որ բակտերիայի ազդեցությամբ կենդանիների մոտ մոտավորապես 20-30 տոկոսով լավացել է  օրգանիզմի նյութափոխանակությունը և նվազել է ծերունական կուրության հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել