1in.am-ը գրում է.

Լի ազգանունով չինացին փորձել է Գուանչժոուից Պեկին մեկնող ինքնաթիռում տեղավորել նաև իր տնային կրիային: Անվտանգության աշխատակիցներից թաքցնելու համար նա կրիային համբուրգերի մեջ է թաքցրել և դրել է իր իրերի մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:

Կրիային հայտնաբերել են ռենտգենյան ճառագայթների միջոցով: Չինացին ստիպված է եղել խոստովանել, որ իր հետ փորձում է տանել նաև իր ընտանի կենդանուն:

Արդյունքում նա ստիպված է եղել բաժանվել իր սիրելիից՝ մինչև իր վերադարձը նրան հանձնելով ընկերոջ խնամքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել