Lragir.am-ը գրում է.

Մաշտոցի պուրակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաեւՀանրային խորհդուրդը: Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Մանուկյանն ընդունել էր ակտիվիստների՝ պուրակում նիստ անցկացնելու առաջարկությունը:
Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ վաղը ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց վրաններ են տեղադրելու, որպեսզի այնտեղ նստացույց անող ակտիվիստների համար նորմալ պայմաններ լինեն: Կիվիրյանը նշեց, որ ցերեկը ջրով է ողողվում տարածքը, իսկ նախորդ գիշեր շատ ցուրտ է եղել, հետևաբար ակտիվիստները վրանի կարիք ունեն:

«Մենք գտնում ենք, որ մեր տղաները, որոնք պայքարում են, չպետք է գտնվեն նման ծանր պայմաններում»,- ասաց նա:

 Ակտիվիստներին վրդովվեցրեց հեռուստաընկերությունների առատությունը նիստին: Նրանք պահանջեցին, որպեսզի Հ1, Արմնյուզ և Շանթ հեռուստաընկերությունների ներկայացուցիչները հեռանան պուրակից, քանի որ, ակտիվիստների խոսքով, ընդամենը եկել են շոու սարքելու: «Հ1-ն ընդհանրապես չպետք է գար, ինչո՞ւ նախկինում չէիք գալիս, եկել եք շոու սարքեք, որ ի՞նչ անեք: Քննարկման մասնակիցների պահանջով խնդրում ենք հեռացեք, որ շարունակենեք»,- ասաց Կարեն Հարությունյանը: Նրանց հորդորից հետո որոշ հեռուսատընկերությունների ներակայացուցիչներ հեռացան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել