Mediamax.am-ը գրում է․

Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Հակամարտության պարտադրումը» հոդվածում մանրամասն տեղեկություններ է հաղորդել Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին:

«Մեր ռազմա-դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրումը Թուրքիան պլանավորել եւ հրահրել է միտումնավոր», - ասված է հոդվածում:

Ըստ թերթի, հուլիս-օգոստոս ամիսներին, թուրք-ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել է էական թուրքական խմբավորում, որը կոչված էր համակարգող եւ ուղղորդող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման եւ իրականացման գործում:

«Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ 200 հոգանոց գումարտակային տակտիկական խումբը, 50 հրահանգիչ Նախիջեւանում, 90 ռազմական խորհրդական Բաքվում (նրանք կապ էին ապահովում բրիգադ-կորպուս-գլխավոր շտաբ շղթայում ռազմական գործողությունների վարման ընթացքում), 120 հոգի թռիչքա-տեխնիկական մասնագետ Գաբալայի ավիաբազայում, Դալյար օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորներ, 50 հրահանգիչ Եվլախի օդանավակայանում, 50 հրահանգիչ 4-րդ բանակային կորպուսում (Փիրեշեքուլ) եւ 20 հոգի ռազմածովային բազայում եւ Բաքվի Հեյդար Ալիեւի ռազմական ուսումնարանում», - գրում է «Կոմերսանտ»-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել