Սփյուռքի մեր հայրենակիցներ, խաղաղ միջոցով փակեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները:
Առաջիկա շաբաթ-կիրակի օրերը չափազանց հարմար են դրա համար: Ձեր ամեն մի բողոքի ակցիան կարող է այստեղ կյանքեր փրկել:
Մեր պահանջը արդար է: Մենք ուզում ենք խաղաղություն և մենք ուզում ենք հակազդում ահաբեկչությանը: Դարձնենք մեր պահանջը բոլոր երկրների առաջնահերթ քննարկման առարկա:
Պահանջները հետևյալն են. երկրները պետք է դատապարտեն Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, պետք է աջակցեն Հայաստանին ու Արցախին ահաբեկչության դեմ պայքարում:
Իսկ Վրաստանի դեպքում՝ գոնե արգելեն իրենց տարածքով ահաբեկիչների համար զենքի մատակարարումները:
Բոլոր երկրները, որոնք դա չեն անի, պետք է ամեն շաբաթ-կիրակի ստանան փակ ճանապարհներ, երկաթուղիներ ու կամուրջներ: