Ladynews.am-ը գրում է.

 

Այս ամառ անթերի դիմահարդարում ունենալու համար յուրաքանչյուր լեդի պետք է իր պայուսակում ունենա երկու տեսակի շրթներկ առանց փայլի, բայց վառ գույնի և փայլ: Իհարկե, ոչ ոք չի արգելում օգտվել և´ նրանից, և´ նրանից, բայց ցանկալի է իմանալ որը երբ է նախընտրելի օգտագործել:

Սկսենք նրանից, որ շրթներկն ավելի զուսպ ոճ ունեցողների համար է, կարող են քսել նաև գրասենյակային աշխատողները տարբեր միջոցառումների ժամանակ: Փայլն ավելի նպատակահարմար է ամենօրյա օգտագործման համար: Այն թույլ է տալիս ստեղծել կոկտելային կերպար և սազում է անգամ երիտասարդ աղջիկներին: Իսկ շրթներկն իր տիրոջը դարձնում է լուրջ կամ նույնիսկ ճակատագրական, այն շատ լավ սազում է տարիքով փոքր-ինչ մեծ կանանց:

Պետք է նշել, որ ամռան այս շոգ օրերին փայլն ավելի նախընտրելի է նաև այն պատճառով, որ ավելի երկար է մնում շուրթերին, քան շրթներկը: Իհարկե, կան շրթներկեր, որոնք ևս երկար կմնան, բայց դրանք ունեն մեկ թերություն չորացնում են շուրթերը:

Հաջորդ լուրջ համեմամտությունը նրանց մածուծիկությունն է, որտեղ, միանշանակ, հաղթում է շրթներկը, որովհետև այն բացարձակ մածուծիկ չէ: Իսկ փայլերը հենց այդպիսին են, դրա համար էլ շուրթերին կկպեն երկար մազերը, ինչպես նաև օդի մեջ եղած տարբեր մանրէներ:

Իսկ գույներից էլ նորաձև են կարմիրը, նարնջագույնը, վարդագույնը, հատապտուղների գույները: Կարևոր է նշել նաև, որ կարմիրն ու վարդագույնը Ձեզ կսազեն, եթե դեռ չունեք արևայրուք, իսկ արևայրուք ունեցողներին խորհուրդ է տրվում նարնջագույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել