Ladynews.am-ը գրում է.

45-ամյա տարիքում ավստրալացի աստղը չի կորցնում իր հմայքը և այնպիսի տեսք ունի, որ նրան կարող են նախանձել անգամ 20-ամյա աղջիկները:

Ձիգ և գեղեցիկ կառուցվածքով Քայլի Մինոուգը լուսանկարվել է հովազե լողազգեստով՝ ցուցադրելով իր գեղեցիկ մարմինը: Այժմ Քայլին վայելում է հանգիստը Պորտոֆինոյում և միաժամանակ ուրախացնում երկրպագուներին` անկեղծ լուսանկարներ տեղադրելով իր բլոգում:

Հիշեցնենք, որ 2008 թվականից Քայլին հանդիպում է իսպանացի Անդերս Վալենկոսոյի հետ, ով նրանից 10 տարով երիտասարդ է: Անդերսը պահանջարկ ունեցող մանիկեն է, այնպես որ Քայլին ստիպված է ջանասիրբար հետևել իր կազմվածքին, որպեսզի համապատասխանի նրան:

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել