Ladynews.am-ը գրում է.

Տղամարդիկ ևս երեխաներ են, միայն թե նրանց դայակի հետ թողնելու անհրաժեշտություն չկա: Սա միայն կիսով չափ է կատակ, մնացածը ճշմարտություն է:

Այն, որ աղջիկները տղաներից շուտ են հասունանում, արդեն հայտնի է, իսկ որ տղամարդիկ չեն շտապում «մեծանալ»` այդ փաստը հաճախ է տխրեցնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Nickelodeon UK հեռուստաալիքի հանձնարարությամբ բրիտանացի սոցիոլոգներն անցկացրել են հարցում. փորձ է արվել պարզել, թե, ի վերջո, ո՞ր տարիքում են «մեծանում» տղամարդիկ և սովորում պատասխանատվության զգացում ունենալ: Պարզվել է, որ միջին տարիքը, երբ տղամարդիկ «մեծանում են», քառասունն է: Իսկ ահա կանայք 11 տարի նրանցից շուտ են հասունանում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 80 տոկոսը նշում է, որ իրենց տղամարդը երբեք չի դադարում իրեն պահել երեխայի նման:

Այնպես որ, սիրելի լեդիներ, փորձեք ձեր տղամարդկանց երեխայական պահվածքին այդքան էլ քննադատաբար չվերաբերել. իսկապես «նրանք մեծ երեխաներ են»:

Շողիկ Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել