Դրվագ ծնունդով գյումրեցիների հիշողություններից ռուսական առաջին ալիքի եթերում... Անդրեյ Մալախովի այսօրվա հաղորդումը նվիրված էր երգչուհի Զառային:Առանձնակի ուշադրություն չէինք դարձնի հաղորդման այս թողարկման վրա,եթե չլիներ գյումրեցիներիս համար մեկ կարեւոր հանգամանք՝ռուսական շոու-բիզնեսի «Ֆաբրիկա»-յի ներկայացուցիչ Զառան ծնունդով Գյումրիից է:Հաղորդման ընթացքում դրվագներ երգչուհու մանկության հուշերից ներկայացնում է նրա մորաքույրը,ինչպես նաեւ ցուցադրվում են կադրեր 88-ի երկրաշարժին ավերված ու արդեն վերականգնված մեր քաղաքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել