Լրատվական դաշտի տվյալներով` ԱՄՆ-ում հայը սպանել ա ամերիկացու, ու էդ դեպքը հնարքներով փորձում են ներկայացնել իբր «ատելություն»` հոմոֆոբիայի դրսևորմամբ: 

Միջազգային լրատվությունը շահագրգռված ա ընդամենը պրոպագանդայի համար, իսկ մեր լրատվությունը դա անում ա ընդամենը մի նպատակով` բացառապես մեր լսարանի համար, ընդամենը որպեսզի «արդարացման» քող շռայլեն հային: Նույնիսկ ներկայացվող վարկածից ա ակնհայտ, որ հարցը միայն հոմոֆոբիայի դրսևորման մեջ չէր, կամ հոմոֆոբության հարց ընդհանրապես չի էլ եղել: Ներկայացվում ա հետևյալ կերպ` իբր հայ ու ամերիկացի տղաների միջև վիճաբանություն ա եղել փողոցում, որոշ ժամանակ անց հայը ամերիկացուն նստեցրել ա իր բեռնատարը, որոշ ժամանակ երթևեկելուց հետո լսվել են կրակոցի ձայներ, իսկ հետո հայը բեռնատարի դուռը բացել ա, ամերիկացու դին գցել ա փողոցի մեջտեղում ու քշել գնացել ա: 

1. Հայերը բան ու գործ չունե՞ն, պիտի գնան այլ երկրներում էս կարգի հոմոֆոբություն դրսևորե՞ն...
2. Մի՞թե նրանք առաջին անգամ էին հանդիպում: Դիտավորյալ չի նշվում նրանց ծանոթության ժամկետը: 
3. Չի նշվում հրազենի օրինականության հարցը:

Եզրակացություն. եթե կար սեռական կողմնորոշման հարց, ուրեմն հայը նույնպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի իրականում: Սպանության պատճառն էլ եղել ա ոչ թե հոմոֆոբիան, այլ, ասենք, խանդը, շանտաժը, դավաճանությունը և այլն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել