Հնագետները հայտնաբերել են մայաների մի հինավուրց քաղաք, որը դարեր շարունակ գաղտնի է մնացել Արևելյան Մեքսիկայի անտառներում: Հույսեր կան, որ այս հեռավոր վայրի հայտնագործությունը կհուշի, թե ինչպես է այս քաղաքակրթությունը փլուզվել 1,000 տարի առաջ: Գիտությունների սլովենիական ակադեմիայի պրոֆեսոր Իվան Սպռաջքի գլխավորած թիմը հայտնաբերել է 15 բուրգ: Դրանցից մեկը 22 մետր երկարություն ունի: Նրանք քաղաքը կոչեցին Չաքթուն, որ նշանակում է «կարմիր ժայռ» կամ «մեծ ժայռ»:

A National Institute of Anthropology and History worker shows the remains of a building at the newly discovered ancient Maya city Chactun in Yucatan peninsula

Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցը ցույց է տալիս մի շինության ավերակները, որ գտնվում են մայաների հինավուրց Չաքթուն քաղաքում:

The Slovenian Academy of Sciences and Arts recently discovered lost Maya artifacts

Archaeologists named the city Chactun, meaning Red Rock or Large Rock

Chactun likely had its heyday during the late Classic period of Maya civilization between 600 and 900 A.D.,

Ամենայն հավանականությամբ, Չաքթունի ծաղկման շրջանը եղել է քրիստոնեությունից առաջ 900-6 00 թթ.: Սպռաջքն ասել է, որ հավանական է, որ այն իր բնակչության թվով զիջեր Գուատեմալայում գտնվող մայաների Տիկալ քաղաքին: Այնտեղ պետք է որ բնակվելիս լիներ 30,000-40,000 մարդ, սակայն ստույգ թիվը որոշելու համար հետագա հետազոտություններ պետք է անցկացվեն:

Academics say the lost city was abandoned around the year 1,000, probably due to demographic pressure, climate change, wars and rebellions

Թիմի հետազոտությունները հավանության են արժանացել Մեքսիկայի հնագիտության և պատմության ազգային ինստիտուտի կողմից և ֆինանսավորում ստացել Ազգային աշխարհագրական ընկերակցության և եվրոպական երկու ընկերությունների կողմից: Սպռաջքն նշում է, որ հայտնագործված վայրը, որ ծավալվում է 22 հեկտար տարածության վրա, Յուքաթանի կենտրոնական դաշտավայրերի ամենաընդարձակ տարածքն է:

The site covers 22 hectares (54 acres) and lies 75 miles due west of Chetumal

Ավերակներին ամենամոտը գտնվող տարածքը նրանցից 16 մղոն հեռավորության վրա գտնվող Խպուջիլ քաղաքն է: Ամբողջ տարածքը անտառապատ է: Թեպետ այս վայրը անհայտ էր ակադեմիական գործիչների համար, Սպռաջքը բացահայտեց, որ այս վայր մարդիկ ոտք են դրել առնվազն 20-30 տարի առաջ: «Ծառահատման սարքավորումները արդեն տարվել էին այնտեղ. մենք ծառերի վրա արված ճեղքերը տեսանք»,- մեկնաբանեց Սպռաջքը:

Traditional mask at Quintana Roo, Yucatan in Mexico

Գիտնականներն ասում են, որ ամենայն հավանականությամբ հինավուրց քաղաքը լքվել է բնակիչների կողմից մոտ 1,000 թվին ժողովրդագրական ճնշումների, եղանակային փոփոխությունների, պատերազմների պատճառով:

Գիտնականները գտան վկայություններ, որոնք հուշում էին, որ այլ մարդիկ են եղել նորահայտ քաղաքում 20-30 տարի առաջ:   

Քաղաքին հասնելու համար պետք եղավ երեք շաբաթ: Հետազոտական թիմը կտրեց-անցավ 16 կմ անտառածածկ ճանապարհ: Վեց ամիս շարունակ գիտահետազոտական աշխատանքներ տանելուց և տեղանքն ուսումնասիրելուց հետո նրանք փակեցին ճանապարհը, որպեսզի այլ մարդիկ չկարողանան մուտք գործել հինավուրց քաղաք:

Ruins from Uxmal, an ancient Maya city of the classical period in present-day Mexico

Street performer wearing Mayan costumes at La Quinta Avenida in Mexico

Մայաները բավականին առաջադեմ էին և հայտնի էին իրենց ճարտարագիտական ձիրքով և հնարամտությամբ:Սպռանջքը հույս ունի, որ հայտնագործությունը նոր լույս կսփռի այդ ժամանակահատվածում մայական կայսրության տարբեր շրջանների միջև առկա կապի վրա:

Aerial view of Palenque Mayan siteՄի այլ մայական քաղաք`Տիկալը, հնագետների կողմից առաջին անգամ այտնաբերվել է 19-րդ դարի վերջերին: Այն ունեցել է 90,000 բնակիչ: Դեկտեմբեր ամսի հազարավոր մարդիկ էին գնացել Յուքաթան ` նշելու համար մայական օրացույցի նոր շրջափուլը: Ասում էին, որ մայական օրացույցով նախանշվում էր աշխարհի ավարտը դեկտեմբերի քսանմեկին:

http://www.dailymail.co.uk/sciencetech/article-2345437/PICTURED-Archaeologists-discover-lost-Mayan-city-hidden-Mexican-jungle-1-000-years.html




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել