Սիրո հիմնական խնդիրն այն է, որ սկզբից պետք է հասունանալ: Այդ դեպքում դու կգտնես հասուն զուգընկեր, և այդ ժամանակ ոչ հասուն մարդիկ քեզ այլևս չեն գրավի:
Դա տեղի է ունենում այսպես.
Եթե դու 20 տարեկան ես, դու չես սիրահարվում 2 ամսական երեխային: Նույն կերպ, եթե դու հոգեպես և հոգեբանորեն հասուն մարդ ես, դու չես սիրահարվի երեխային: Այդպես չի լինում: Այդպիսի բան չի լինում, քանի որ դու հասկանում ես, որ դա անիմաստ է:
Հասուն մարդու մոտ բավական լավ է զարգացած ամբողջականությունը, որպեսզի նա մնա միայնակ: Եվ երբ հասուն մարդը սեր է տալիս, նա տալիս է այն առանց սիրուն ամրացված որևէ քողարկված թելերի: Նա ուղղակի տալիս է:
Երբ հասուն մարդը սեր է տալիս, նա բավարարվածություն է զգում նրա համար, որ դու այն ընդունել ես: Նա չի սպասում, որ դու շնորհակալ կլինես՝ ոչ, ամենևին ոչ, նրան նույնիսկ պետք չէ քո շնորհակալությունը: Նա շնորհակալ է քեզ նրա համար, որ դու ընդունել ես իր սերը:
Եվ երբ երկու հասուն մարդ սիրում են մեկմեկու՝ տեղի է ունենում կյանքի մեծագույն պարադոքսներից մեկը, ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ նրանք միասին են, բայց միևնույն ժամանակ անչափ միայնակ:
Նրանք այն աստիճան են միասին, որ կարծես մի ամբողջականություն լինեն, բայց նրանց միությունը չի քայքայում նրանց անհատականությունը՝ փաստացի այն ավելի է մեծանում, նրանք դառնում են ավելի անհատական:
Երկու հասուն մարդ սիրո միջոցով օգնում են մեկմեկու դառնալ ազատ: Չկա ոչ մի քաղաքականություն, ոչ մի դիվանագիտություն, ոչ մի փորձ իրեն ենթարկելու դիմացինին: Ո՞նց կարող ես ենթարկացնել մի մարդու, որին սիրում ես: Միայն մտածիր այդ մասին. ենթարկումը ատելության, զայրույթի և թշնամության տեսակ է: Ինչպե՞ս կարելի է նույնիսկ մտածել այն մասին, որ կարելի է ենթարկացնել սիրած մարդուն:
Դու կուզես տեսնել այդ մարդուն կատարյալ ազատ, անկախ՝ դու կուզեիր տալ այդ մարդուն է՛լ ավելի անհատականություն: Հենց այդ պատճառով ես անվանում են սա մեծագույն պարադոքս. նրանք միասին են այն աստիճան, որ արդեն կարծես ձուլվել են մեկմեկու, և այնուամենայնիվ այդ միասնության մեջ ամեն մեկը մնում է անհատ:
Նրանց անհատականությունները չեն միախառնվում, այլ դառնում են է՛լ ավելի ուժեղ: Նրանք հարստանում են հարգանքով ազատության համար:

Օշո Ռաջնիշ «Հասունություն»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել