
Azatutyun.am-ը գրում է.
«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունում պետական մեղադրող Արամ Ամիրզադյանը այսօր պահանջեց 12 տարվա ազատազրկման դատապարտել որպես էպոսագետ հայտնի՝ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, 13 տարվա ազատազրկման՝ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանին, և 14 տարվա ազատազրկման՝ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանին:
Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը պահանջեց առողջությանը վնաս պատճառելու համար իր պաշտպանյալին վճարել 43 միլիոն 424 հազար դրամ (մոտ 106 հազար դոլար) փոխհատուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել