
Replik.am-ը գրում է.
Ավարտված «Նոր ալիքը» դարձավ ամենահարուստններից մեկը՝ կուլիսների ետևում տեղի ունեցած իրադարձությունների առումով:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ մրցույթի հիմնադիրներից Ռայմոնդ Պաուլսը հրաժարվեց ժյուրիի կազմում լինելուց՝ պատճառաբանելով, որ մրցույթում վոկալն աստիճանաբար մղվում է ետին պլան:
Սակայն, ինչպես պարզվում է, վոկալի առումով ամեն ինչ այնքան վատ չէր, ինչպես այլ առումներով: Ինչպես երևաց Պաուլսին փոխարինած Տոտո Կուտունյոն մի լավ «հանգստացավ» այս օրերին: Ասում են նա շատ հաճախ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչով էլ պայմանավորված է նրա գնահատականների անտրամաբանական լինելը:
Ալկոհոլը չարաշահել են նաև Comedy Club-ի տղաները` Վադիմ Գալիգինը, Թեմուր Բատրուդինովը և Ալեքսանդր Րեվվան: Մոռանալով տանը թողած կանանց մասին` տղաները մի լավ ուրախացել են` ալկոհոլով, տեղի աղջիկներով և այլն:
Մյուս սկանդալային դեպքը Վալերիայի ոճաբանին ծեծելն է, Իվան Դուրինի խմբի երաժիշտների կողմից: Տեղեկությունների համաձայն տղաներին դուր չի եկել, թե ինչպես է ոճաբանը արտահայտվել խմբի աղջիկներից մեկի հասցեին: Արդյունքում՝ Գրիբովը ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը, իսկ գործին խառնվել է Իոսիֆ Պրիգոժինը:
Իսկ ինչ վերաբերում է մրցույթին, ապա հաղթեց կուբացի Ռոբերտո Կել Տորրեսը, ով հենց առաջին ելույթով գերեց ժյուրիի անդամներին և հատկապես Աննա Սեմենովիչին: