Հանցախմբերը միշտ էլ հանրային ուշադրության առարկա են եղել: Մենք հետևում ենք աշխարհի ամենադաժան հանցախմբերի և մարդասպանների գործունեությանը հավասարապես մեծ ուշադրությամբ և երկյուղածությամբ:

Ժամանակակից հանցախմբերը վերաճել են փորձառու և հզոր կառույցների: Քսանմեկերորդ դարի ամենահանցավոր կազմակերպությունները մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործիչների, բիզնեսմենների և միլիարդավոր դոլարների վերահսկողության գործում: Որոշ հանցախմբեր բիզնեսի վրա կենտրոնացված խմբեր են, որոնք փորձում են նվազագույնի հասցնել սպանությունները, մինչդեռ մնացածը դաժան ու բիրտ կազմակերպություններ են, որոնք սպանում և կեղեքում են մարդկանց սեփական քմահաճույքներին հագուրդ տալու համար: Ահա աշխարհի տասն ամենավտանգավոր հանցախմբերի ցուցակը:


1. Լոս Զետաս

los zetas logo

 

Լոս Զետասի լոգոն

Վերջին հիսնամյակում Մեքսիկան ավիրվել է թմրադեղերի հզոր կարտելների կողմից: 2006 թվականի Ֆիլիպե Կալդեռոնի` կարտելների հետապնդումից ի վեր մոտ 50,000 մարդու սպանություն է արձագրվել Մեքսիկայում: Գերագրեսիվ Լոս Զետասի և Սինալոայի միջև պատերազմը ծագել է այն պատճառով, որ այս երկու կարտելներն էլ պայքարում են բազմամիլիարդանոց թմրադեղերի բիզնեսի համար` սպանելով ցանկացած մեկի, ով կհամարձակվի կանգնել նրանց ճանապարհին: Սինաոլան ավելի կայացած և ավանդական մեքսիկական խմբավորում է, իսկ Լոս Զետասը դեռևս նոր, սակայն որ պակաս կատաղի խմբավորում է: Լոս Զետասի անդամները առանձնահատուկ դաժանությամբ են ոչնչացնում իրենց ճանապահին հայտնված ցանկացած մեկի` հակառակորդ հանցախմբի անդամներին, քաղաքական գործիչներին, ոստիկանության ծառայողներին, լրագրողներին և պարզապես անմեղ մարդկանց: Նրանք բավականին լավ են պատրաստված և ոտքից գլուխ զինված են: Ըստ ԱՄՆ կառավարության` նրանք տեխնոլոգիական առումով բավականին առաջադեմ են, փորձառու և վտանգավոր: Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականին, երբ Մեքսիկայի էլիտար հատուկ ուժերի անդամներից ոմանք ցանկացան մասնակցել թմրադեղերի շահութաբեր գործին: Նրանք շուտով կազմեցին իրենց կազմակերպությունը: Այն շուտով գերազանցեց մի այլ խոշոր հանցավոր կազմակերպության` Գալֆ Կարտելին և անգամ Սիանոլա կարտելին: Այն դարձավ Մեքսիկայի և թերևս ողջ աշխարհի ամենադաժան, ամենահզոր և ամենաշահութաբեր հանցախումբը, որը զբաղվում է թմրադեղերի առևտրով: Երբ նրանց ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը` Հերբերտո Լազկանոն, սպանվեց 2012 թվականի հոկտեմբեր ամսին, հանցախումբը խլեց նրա դիակը սպանողներից` ցույց տալու համար, թե որքան մեծ է նրանց ուժը: Այս կերպ նրանք շարժեցին մեքսիկացի պաշտոնյաների զայրույթը: Պաշտոնյաները չգիտեին, թե ինչպես պատահեց, որ կազմակերպության տապալումը նախանշող սպանությունը հակառակ ազդեցությունը գործեց և հավաստեց այդ կազմակերպության ողջ հզորությունը, ուժն ու ազդեցությունը:

2. Սինաոլա կարտել

Leader of the Sinaloa Cartel -

Սինաոլա կարտելի առաջնորդը` «Էլ Չապո» Գուզմանը 

Սինաոլա կարտելը ղեկավարում է խարիզմատիկ Էլ Չապո Գուզմանը, ով համարվում է աշխարհի թմրադեղերի ամենահզոր վաճառողը:

2009 թ.-ից ի վեր «Ֆորբես» ամսագիրը նրան համարել է աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը. 2009 թ.-ին նա զբաղեցնում էր 41-րդ հորիզոնականը, 2010-ին` 60-րդ, իսկ 2011-ին` 55-րդ: Նա նաև կոչվել է «թմրադեղերի աշխարհի քավոր»: Շշուկներ էին պտտվում, որ Սինաոլա կարտելը սերտորեն համագործակցում էր մեքսիկական ոստիկանության և զինվորական ծառայության հետ` Խուարեզ Վելին վերահսկելու և շրջանի այլ կարտելները փլուզելու համար: Որոշ պաշտոնյաներ համարում են, որ Սինաոլա կարտելն աշխարհի ամենահզոր կազմակերպությունն է, որ զբաղվում է թմրամիջոցների տարածմամբ, սակայն շատերն էլ կարծում են, որ Լոս Զետասը նրանցից առաջ է անցել: Եթե անգամ Սինաոլան առաջինը չէ թմրամիջոցների բիզնեսում, այն հաստատ առաջիններից մեկն է:

3. Սոլնցևսկայա բռատվա

hammer and sickle

Մուրճ ու մանգաղ

Սոլնցևսկայա բռատվան, հայտնի նաև իբրև Սոլնցևսկայա հանցախումբ կամ Սոլնցևսկայա եղբայրություն, Մոսկվայի շրջանում հիմնված հզոր հանցավոր կազմակերպություն է: Այս խումբը տխրահռչակ ռուսական մաֆիայի ազդեցիկ մասն է կազմում: Նրա հիմնադիր և առաջնորդ Սերգել Միխայլովը ինքն իրեն համարում է բիզնեսմեն: Ըստ վիճակագրական տվյալների` այս խմբավորումը վերահսկում է հարյուրավոր օրինական առևտրական կառույցներ Ռուսաստանում և ողջ աշխարհում: Այս խմբավորման գործունեությունը չի սահմանափակվում լոկ թմրաբիզնեսով: Նրա անդամները եկամուտներ են ստանում նաև մարմնավաճառությունից, զեղծարարություններից, զբաղվում են դրամաշորթությամբ, ապօրինի թղթախաղով և փողերի լվացմամբ: Սոլնցևսկայա բռատվայի ազդեցությունը հզոր է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս: Ըստ 2003 թվականին կատարված մի զեկույցի`այս խմբավորման ազդեցությունը հատկապես զգալի է Նյու Յորքում, Դետրոիտում, Սան Ֆրանցիսկոյում, Մայամիում և Չիկագոյում:


4. Յամագուչի-Գումի

yakuza

Յամագուչի-Գումին երկար պատմություն ունի իբրև հանցավոր խմբավորում: Այն կազմավորվել է դեռևս 1915 թվականին: Այն այժմ Ճապոնիայի ամենահզոր Յակուզա խմբավորումն է: Կազմակերպությունը մոտ 55,000 անդամ ունի: Այն ճապոնական հասարակության գրեթե բոլոր խավերում որոշակի ազդեցություն ունի: Յամագուչի Գումիից այնքան են վախենում, որ ոստիկանությունը հաճախ չի ձերբակալում նրանց: Մամուլը ևս հազվադեպ է գրում նրա մասին:

Խմբավորման անդամների մաշկը պատված է դաջվածքներով: Երբ Յամագուչի Գումիի անդամներից որևէ մեկը ինչ-որ վրիպում է թույլ տալիս, նա իր սեփական մատների ծայրերը կտրում է` ի նշան ապաշխարության: Ըստ որոշ տվյալների` նրանք համարվում են աշխարհի ամենահարուստ հանցավոր կազմակերպությունը: Նրանց մատը խառն է գրեթե բոլոր հանցավոր գործերի մեջ, որոնցից նրանք կարող են շահույթ ստանալ, նաև վերահսկում են արտադրության որոշակի ճյուղեր` դրամաշորթություն, պոռնոգրաֆիայի տարածում, քաղաքական կոռուպցիա և այլն:

 

5. D-քոմփանի

Dawood Ibrahim

Դավուդ Իբրահիմ

D-քոմփանին գործում է Հնդկաստանում և Պարսից ծոցի հարակից շրջանում տխրահռչակ Դավուդ Իբրահիմի ղեկավարության ներքո: Այս խմբավորումը ծավալում է նաև ահաբեկչական գործունեություն` սովորաբար ահաբեկչական հարձակումներ կատարելով դրամական փոխհատուցման դիմաց: Իբրահիմը ստացել է գլոբալ ահաբեկիչի համբավ, քանզի նա համագործակցել է Օսամա Բին Լադենի հետ: Իբրահիմի ղեկավարության ներքո D-քոմփանին մասնակցել է մի քանի ահաբեկչական հարձակումների, այդ թվում 2008 թվականի նոյեմբերի Մումբայի հարձակմանը: Ասում են, որ այս խմբավորումը ունի միլիարդավոր դոլարների եկամուտ, որ ստանում է աշխարհով մեկ ծավալած իր հանցավոր գործունեության շնորհիվ: Դավուդ Իբրահիմն ասես աստղ լինի Հնդկաստանում, սակայն շշուկներ են պտտվում, որ նա պլաստիկ վիրահատություն է տարել իր արտաքինը փոխելու համար:

6. Կամոռա

Former Camorra boss Luigi Vollaro (Photo credit: Wikipedia)

Կամոռայի նախկին ղեկավար Լուիջի Վոլարո

Կամոռան իտալական մաֆիայի ազդեցիկ մասն է կազմում: Այն անկախ խմբերի կոնֆեդերացիա է: Այս հանգամանքը կազմակերպությանը դարձնում է ավելի հզոր ու վտանգավոր: Մոտավոր հաշվարկներով Կամոռան ունի մոտ 111 կլան: Կամոռայի անդամների ընդհանուր թիվը հասնում է մոտ 6,700-ի: Հետազոտող լրագրող Ռոբերտո Սավիանոյի տվյալներով` Կամոռան իտալական մաֆիայում աչքի է ընկնում տնտեսական հզորությամբ, ազդեցությամբ, անդամների մեծ թվով և անսրտությամբ: Այս լրագրողը իտալական մաֆիայի մեծ փորձագետ է: Մինչ նրանք մեծապես ներգրավված են հանցավոր առևտրի մեջ, նրանք նաև օրինական բիզնեսի մեջ են հետաքրքրված: Նրանք Իտալիայում վերահսկում են ձկան, կաթի և սուրճի բիզնեսը: Նրանք անգամ 2,500 փռերի սեփականատերեր են հանդիսանում: Կամոռան գերադասում է ազդեցություն ձեռք բերել քաղաքական հովանավորչության միջոցով: Մաֆիստական խմբավորումները կաշառում և հովանավորում տեղի քաղաքական և հասարակական գործիչներին և ի նպաստ իրենց են օգտագործում ձեռք բերված ազդեցությունը` առևտրական նախաձեռնություններում առավելություններ ստանալու համար:

 

 

 

 

7. MS-13

ms-13

MS-13 հանցախմբի ձերբակալված անդամը

MS-13-ը կամ Մարասը կատաղի խմբավորում է, որ ձևավորվել է Լոս Անջելեսի փողոցներում: Ներկայումս նրա ազդեցությունը հասնում է Կենտրոնական Ամերիկա, ԱՄՆ, Կանադա և Մեքսիկա: «Newsweek» ամսագիրը մի անգամ MS-13-ին անվանել է Հյուսիսային Ամերիկայի ամենավտանգավոր հանցախումբ:

MS-13-ի անդամները հաճախ իրենց մարմիններն ու դեմքերը պատում են դաջվածքներով: Նրանք հայտնի են դաժան ու անգութ վրեժ տեսնելու իրենց պատրաստակամությամբ: Նրանց ոխակալության ու դաժանության ծարավի շնորհիվ Սինաոլա կարտելը նրանց հետ համագործակցեց Լոս Զետասի դեմ պայքարի շրջանակներում:   

MS-13-ի դաժանության ամենատխրահռչակ օրինակը 2004 թվականին Հոնդուրասում տեղի ունեցած պատահարն է: Այս խմբավորման անդամները ռմբակոծեցին ավտոբուսը և սպանեցին 28 անմեղ բնակչի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ էին: Ո՞րն էր պատճառը: Սա արվում էր ի նշան Հոնդուրասի կառավարության դեմ բողոքի: Այդ ժամանակ կառավարությունը դիտարկում էր մահապատիժը վերականգնելու հնարավորությունը: Այս խմբավորումը ողջ աշխարհում ունի 30,000-50,000 անդամ: Նրանցից 8,000-10,000-ը գործում են ԱՄՆ-ում:

8. Դաի Հուեն Ջաի

red guard

Մաո Զե Դոնգի «Կարմիր թիկնապահը»

Թեպետ Չինաստանի կազմակերպված ահաբեկչական խմբերը` հայտնի իբրև եռյակներ, միշտ էլ խնդրահարույց են եղել Չինաստանում, նրանց ազդեցությունն աճել է ճիշտ այնպես, ինչպես Չինաստանի տնտեսությունը: Այս խմբավորումներից ամենահզորը Դաի Հուեն Ջաին է:

Խմբավորումը հիմնադրվել է Մաո Զե Դոնգի կաշառված անդամների կողմից: Չինաստանի մշակութային հեղափոխությունից հետո նրա հիմնադիրները տեղափոխվեցին Հոնգ Կոնգ, որտեղ էլ ունեցվածք դիզեցին թրաֆիքինգի, դրամաշորթության, մարմնավաճառության և հերոինի բիզնեսի միջոցով:


9. Յունայթեդ Բամբու

united bamboo

Թայվան, Յունայթեդ Բամբուի տարածքը

Յունայթեդ Բամբուն հռչակված է իբրև Թայվանի ամենահզոր խմբավորում, որն ունի մոտ 10,000 անդամ: Յունայթեդ Բամբուն գործում է ըստ հին դպրոցի կողմից հաստատված հանցավոր էթիկայի կանոնների, որոնք շեշտը դնում են միասնականության վրա: Այս խմբավորման անդամները հաճախ են դաժան հանցանքների մեջ ներգրավվում: Նրանք են վերահսկում թմրադեղերի շրջանառությունը Թայվանում և մեծ քաղաքական ազդեցություն ունեն: Նրանց գործունեությունը տարածվում է Ասիայի, Ամերիկայի և Եվրոպայի տարածքում: Յունայթեդ Բամբուն չունի մեկ ղեկավար, այլ գործում է հորիզոնական հիերարխիկ ձևով:

10. Դժոխքի հրեշտակներ

hells angels

Դժոխքի հրեշտակների անդամ

«Դժոխքի հրեշտակները» Հյուսիսային Ամերիկայի ամենակազմակերպված հանցավոր խմբավորումն է: Այն գործում է ԱՄՆ-ում և Կանադայում: Թեպետ նրանք պաշտոնապես Հյուսիսային Ամերիկայում են տեղակայված, նրանք 230 բաժանմունքներ ունեն աշխարհի քսանյոթ երկրներում:  

Դժոխքի հրեշտակները հայտնի են նաև Հարլի Դևիդսոն մոտոցիկլետներ վարելու և իրենց խմբավորման լոգոյով ժակետներ կրելու սովորությամբ: Նրանց լոգոն այնքան հայտնի է դարձել, որ Դժոխքի հրեշտակները հայտ ներկայացրեցին մոդելավորող Ալեքսանդր ՄքՔուինի դեմ` նրանց լոգոն իր աշուն-ձմեռ հավաքածուում մի մատանիի և բոքսի հագուստի մեջ օգտագործելու համար: Դժոխքի հրեշտակների փաստաբանը նշեց. «Եթե այս մատանիներից մեկը կրեք, ապա հանցախմբի անդամները կարող են բարկանալ ձեր վրա»:

Դժոխքի հրեշտակները պնդում են, որ նրանք պարզապես մոտոցիկլիստներ են, սակայն իրականում նրանք հանցավոր խմբավորում են կազմում: Նրա անդամները կազմակերպված հանցագործությունների են մասնակցում: Հանցագործությունների թվում են թմրադեղերի տարածումը, թրաֆիքինգը, դրամաշորթությունը, թալանը և մարմնավաճառությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել