
1in.am-ը գրում է.
Ժամանակի ընթացքում ներդրողները հանգում են այն գաղափարին, որ զարգացող շուկաներն այլևս ներդրումների միակ տեղը չեն, որոնք գրեթե միշտ բերում են երաշխավորված շահույթ, հաղորդում է The Financial Times-ը:
Citigroup զարգացող շուկաների բաժնի ղեկավար Դևիդ Լյուբինը կարծում է, որ զարգացող երկրների շուկաների առասպելի ավարտի մասին կարելի է խոսել դրանց արժեթղթերի ցուցանիշների պատճառով:
«Ֆոնդային շուկաները հաճախ ավելի ճիշտ ազդանշաններ են ուղարկում: Այն փաստը, որ վերջին մեկուկես տարում զարգացող երկրների ընկերությունների բաժնետոմսերը ցուցաբերել են զգալիորեն քիչ աճ մնացած աշխարհի համեմատ, խոսում է հավասարակշռության փոփոխման մասին՝ հօգուտ զարգացած երկրների շուկաների»,- ասել է նա:
Պարբերականը նշում է, որ 2002 թ. սկզբից մինչև 2007 թ. վերջը զարգացող երկրների ինդեքսը (MSCI Emerging Markets) մեծացել է 1 32 %-ով՝ համաշխարհային ինդեքսի (MSCI World) համեմատ՝ 67 %-ով: Այդ պահից սկսած մինչև 2011 թ. ապրիլ emerging markets-ի ինդիկատորը զրկվել է 10 %-ից այն դեպքում, երբ գլոբալը 20 % է:
«Մի քանի տարի առաջ ներդրողները գումարներ էին ներդնում զարգացող երկրներում՝ ակնկալելով աճ, սակայն այժմ մենք տեսնում ենք ոչ միայն աճի դանդաղում, այլ նաև այն, որ մակրոտնտեսական ցուցանիշների մեծացումը պարտադիր չէ, որ տանի ակտիվների շահույթների բարձրացման»,- ասել է Barclays emerging markets բաժնի ղեկավարը: