Բ.Պիպոյան. Եթե քաղաքապետարանը ցանկանա, ես կընդգրկվեմ հանձնաժողովի կազմումPanorama.am-ը գրում է.

«Երևանի ավագանու ընտրություններից առաջ շահարկվում էր գործուղումների թեման և ես փոքր-ինչ դեմ էի, քանի որ գտնում եմ, որ պետք է գործուղման գնան, որ բան սովորեն: Բայց հիմա արդեն դեմ եմ, որովհետև պարզ երևում է, որ գնացել ու չեն սովորել ոչ մի բան, որովհետև եթե սովորած լինեին, կիմանային, որ գոյություն ունի ինդեքս, որի մասին մինչ օրս այդպես էլ ոչ ոք չխոսեց` տեղափոխվողների թիվը տարբեր գծերի համար տարբեր է, տարբեր ծանրաբեռնվածություն ունեցող գծերի վրա տարբեր և այլն» ,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել այդ ինդեքս ասվածը, քանի որ քաղաքի տարբեր հատվածներում ծանրաբեռնվածությունը տարբեր է, կախված է նաև այն հանգամանքից, թե մեքենան քանի ծանրաբեռնված կետով է անցնում և այլն:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի գնի թանկացման խնդրի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու գաղափարին, Բ.Պիպոյանն ասաց, որ չի դիմել քաղաքապետարանին, քանի որ կառույցը բազմիցս նշել է, թե դիմել է բոլոր ՀԿ-ներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել