Aysor.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից: 

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել