Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Պաղեստինն ու Իսրայելը հուլիսի 29-ին հանդիպելու են Վաշինգտոնում բանակցությունները վերսկսելու համար:

Նախօրեին Պետդեպի տարածած հայտարարությունում նշված է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զրուցել է Պաղեստինի եւ Իսրայելի առաջնորդների հետ եւ անձամբ հրավիրել է կողմերի պատվիրակություններին Վաշինգտոն՝ վերսկսելու վերջնական կարգավիճակի շուրջ ուղիղ բանակցությունները:

Առաջին հանդիպումը կկայանա այսօր երեկոյան եւ կշարունակվի հուլիսի 30-ին:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի օգնական Նաբիլ Աբու Ռդանիեն նշել է, որ ստացել են հրավերը: Նրա խոսքով, առաջին հանդիպմանը պետք է աշխատանքային օրակարգ մշակվի մոտակա ամիսների բանակցությունների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել