
1861-1865թթ.-ին Ամերիկյան քաղաքացիական պատերազմը բռնկվեց արդյունաբերական հեղափոխության ժամանակ, երբ պատմության մեջ ամենահետաքրքիր հայտնագործություններն էին արվում: Ձեզ ենք ներկայացնում 10 զինատեսակներ, որոնք օգտագործվել են քաղաքացիական պատերազմում, և որոնք հեղինակել են ժամանակի հնարագետ մարդիկ:
10. Ուինանսի գազային ատրճանակ
Րոպեում 300 շրջան կրակելու հնարավորությամբ գոլորշով պտտվող պահունակով (թմբուկ), մինչև 92 մետր հեռավորությամբ թիրախին կրակող այս ատրճանակը առաջին անգամ օգտագործվեց 1861թ.-ի Բալթիմորի խռովությունների ժամանակ: Ատրճանակի հեղինակը Չարլզ Ս. Դիքենսոնն էր, ով Մերիլենդի Բալթիմոր քաղաք է բերում իր հայտնագործության օրինակը Քաղաքային խորհրդին ներկայացնելու համար, սակայն Բալթիմորի խռովությունների բռնկման ժամանակ ոստիկանությունը օգտագործում է այս զենքը: Ճգնաժամի ավարտից հետո Դիքենսոնը փորձում է ատրճանակը դուրս հանել Բալթիմորից, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տալիս: Դիտեք ներկայացվող տեսանյութը, որտեղ «The Mythbusters» հեռուստաշոուի ժամանակ փորձարկվում է այս ատրճանակը:
9. Շրթհարմոն-ատրճանակ
Բազմակի կրակող ատրճանակ ստեղծելու միտքը դրդել է մարդկանց օգտագործել հորիզոնական փամփշտատոլփ (մագազին), որն իր տեսքով շատ նման է շրթհարմոնի, սակայն երաժշտական գործիքն իրականում չի օգտագործվել, և անունը միայն կապված է դրա տեսքի հետ: Ենթադրվում է, որ ատրճանակը նախագծվել է ֆրանսիացի Ժ. Ժարեի կողմից 1859-1862թթ.: Չնայած տեսքին նայելով կարելի է մտածել, որ սա այն տեսակ զենքերից է, որը կօգտագործեր Ջեյմս Բոնդը, սակայ պետք է նշել, որ այն բավականին անհարմար է կիրառել, քանի որ ամեն կրակոցից հետո անհրաժեշտ է ձեռքով տեղափոխել փամփշտատոլփը: Այնուամենայնիվ, այս մեխանիզմը ոչ միայն ատրճանակների, այլև հրացանի համար է օգտագործվել: Այսպիսի հրացան ունեցել է Թեքսասի սենատոր Սեմ Հաուսթոնը` Հենրի Գրոսի նախագծմամբ: Այս հրացանը այժմ գտնվում է Ամերիկայի պատմության ազգային թանգարանում:
8. Սրճաղաց -հրաձիգ
Շատերը կարող են տեղյակ լինել Գաթլինգի հրաձիգի կամ Ագար հրաձիգի մասին, որը կրակում էր րոպեում 120 շրջանով, 58 տրամաչափի փողով: Ասում են` 1861 թվականին դրա փորձարկման ժամանակ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնին իսկապես դուր է եկել այս հրաձիգը: ԱՄՆ պատերազմի դեպարտամենտը ձեռք է բերում 60 սրճաղաց-հրաձիգ: Այնուամենայնիվ, զինվորական հրամանատարների կարծիքով դրանք շատ փամփուշտներ են վատնում: Բացի այդ` այն հաճախակի խցանվում ու տաքանում էր: Այս պատճառով պատերազմական դաշտում այն քիչ էր օգտագործվում: Դա հիմնականում օգտագործվում էր թշնամուց այնպիսի թիրախներ պաշտպանելու համար, ինչպիսին օրինակ կամուրջներն էին:
7. Երկփող հրանոթ
1862թ.-ին երկու առանձին հրանոթային փողեր միացնելու միջոցով զենքի նախագծողը նախատեսում էր, որ այս զենքը միաժամանակ երկու փողերից մեկական արկ կարձակեր` շղթայական, ավերիչ կործանման հանգեցնելով: Ցավոք, զինատեսակի նախատիպի փորձարկումը աղետալի ընթացք ունեցավ, քանի որ արկերը միաժամանակ չարձակվեցին, ինչի արդյունքում շղթայական համաչափ կրակոցների գաղափարը չիրականացավ, իսկ արկերն էլ թիրախից հեռու էին ընկնում: Այնուամենայնիվ, զենքը պահվեց քաղաքում (Աթենք` Ջորջիա, ԱՄՆ)` պատերազմի ժամանակ պաշտպանական նպատակներով օգտագործելու համար: Հետագայում փորձեցին կատարելագործել այս զինատեսակը: Այն օգտագործվել է 17-րդ դարում` Անգլիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Զենքի անունը Էլիզաբեթ-Հենրի էր, և այն պատկանում էր Նորթհամփթոնի զորագնդի կոմսին:
6. Նիզակ
Նիզակը օգտագործվել է դեռևս դարեր առաջ` հնում, այն բաղկացած է 2-3 մետր երկարություն ունեցող փայտյա ձողից և ծայրին ամրացված սուր պողպատից: Վառոդի և պայթուցիկների այս ժամանակներում նիզակ օգտագործելը կարող է ծիծաղելի հնչել, այնուամենայնիվ երբեմն Կոնֆեդերացիայի` զենքի արտադրության կամ ներկրման հետ կապված խնդիրների պատճառով ավելի մատչելի և հեշտ տարբերակ էր նիզակներ պատրաստելը և դրանք կռվի ժամանակ օգտագործելու համար զինվորներին տրամադրելը: Հիմնականում օգտագործվում էին ստանդարտ մոդելներ, սակայն երբեմն ավելացնում էին հատուկ կտրող սայրեր: 1862թ.-ին Ջորջիայի կառավարիչ Ջո Բրաունը 10,000 նիզակ պատվիրեց` զորքը զինելու համար, որոնց մի մասը` 3 սայրերով երեքնուկի օրինակով, մյուսները` զսպանակներով ետ քաշվող սայրերով: Հարավային Կարոլինայի զինվորական թանգարանում կարելի է գտնել Ջո Բրաունի նիզակների օրինակները:
5. Զրահապատ երթուղային մեքենա
Երկաթուղային կամուրջները Կոնֆեդերացիայի հարձակումներից և սաբոտաժներից պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը փորձնական զրահապատ երթուղային մեքենա է պատվիրում, որը նաև անվանում էին «զրահանավ»: Այն իրենից ներկայացնում էր ուղեբեռներ տեղափոխող և ապրանքատար վագոններ, որի կողքի հատվածները ու տանիքը հաստ երկաթյա շերտերով էին պատված, իսկ դիմացի և ետևի մասից ամրացված էին շոգեքարշերի: Կողքի հատվածներում փոքրիկ պատուհանիկները թույլ էին տալիս մինչև հիսուն զինված մարդու թշնամու ուղղությամբ կրակ բաց թողնել դրա ներսից: 1864թ. Կոնֆեդերացիան կարողանում է հրանոթի միջոցով ոչնչացնել զրահապատ երթուղային մեքենաներից մեկը: Իսկ 1865թ.-ին հարձակման արդյունքում վնասվում է մեքենայի պատյանը, և թշնամուն հաջողվում է գերեվարել ներսում գտնվող զինյալներին:
4. Ածուխով ական
19-րդ դարում բոլոր տեսակի ականներ ասելով հասկանում էին ռումբեր, այսպես էլ ածուխով ականն էր` նախագծված Թոմաս Քորթնիի կողմից 1864թ.-ին: Այն իրենից ներկայացնում էր վառոդից պայթուցիկ` թաքցրած իսկական քարածուխի մեջ, որն օգտագործվում էր Կոնֆեդերացիայի գաղտնի ծառայությունների կորպուսի կողմից: Այս պայթուցիկները թշնամու շոգենավերն էին բեռնվում որպես վառելանյութ, և երբ աշխատակիցները կրակի մեջ էին գցում կարծեցյալ մաքուր քարածուխները, դրանք պայթում էին: Արդեն Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ օգտագործվել են ածուխով ականների այլ տեսակներ` լիցքավորված պլաստիկե պայթուցիկներով:
3. Շորթի Հունական կրակը
Հին ժամանակներից հայտնի Հունական կրակը կրկին սկսվեց օգտագործվել քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այնուամենայնիվ, այն օգտագործելու առաջին փորձերը ձախողվեցին, երբ Կոնֆեդերացիան փորձեց դրանով Նյու Յորքը կրակի մատնել, քանի որ դավադիրներից շատերը ծանոթ չէին Հունական կրակով լիցքավորած զենքին: Երբ պատերազմը նոր էր բռնկվել Ֆիլադելֆիայից, Լևի Շորթ անունով մի գյուտարար նախագահ Աբրահամ Լինքոլնին է ներկայացնում իր ստեղծած նոր զենքը` կարծր Հունական կրակով հրթիռ: Չնայած Լինքոլնը տպավորված չէր զենքից, այնուամենայնիվ ծովակալ Դեյվիդ Պորտերը դրանից պատվիրում է 10 հատ, որպեսզի օգտագործեր Միսիսիպի գետի նավերում Վիկսբուրգի հարձակման համար: Հրթիռներն աշխատեցին այնպես, ինչպես դրա նախագծողը ներկայացրել էր` քաղաքը հրդեհի էր մատնվել, սակայն քիմիական նյութերն ընդամենը 7 րոպե վառվեցին, ինչը բավական չէր անհրաժեշտ չափի ավերածություն իրականացնելու համար:
2. Պորտերի հրազեն
Պորտերի հրազենն այլ կերպ հայտնի է որպես «բազմախոռոչ մխոցներով հրազեն»: Թ. Փ. Պորտերը անհաջող փորձ կատարեց մեկ կրակոց արձակող հրազենը փոխակերպելու բազմակի կրակող զենքի: Նա փորձեց 48 տրամաչափի փամփուշտներ տեղադրել կլոր` անվաձև, տրամագիծ ունեցող փամփշտատոլփի մեջ, և ամեն կրակոցից հետո անիվը պտտվում էր հաջորդ կրակոցն արձակելու համար: Այս հրազենն այնքան էլ հարմար չէր օգտագործման համար, քանի որ արձակվող ամեն երկրորդ փամփուշտը հակառակ ուղղությամբ էր գնում: Այնուամենայնիվ, Քաղաքացիական պատերազմի ընթացքում որոշ զինվորներ օգտագործել են այն:
1.Ամերիկյան Ալիգատոր սուզանավ
1862թ.-ին ամերիկյան նավատորմը բաց թողեց իր առաջին սուզանավը` 14,4 մետր երկարությամբ Ալիգատորը: Այն ստեղծվել է ֆրանսիացի գյուտարար Բրուտուս դե Վիլերոյի կողմից, ում ֆրանսիական կառավարությունը մերժեց օժանդակել զենքի ստեղծման գործում: Այն նաև անվանել են «ռազմական ապարատ»: Այն աշխատում էր օդային մաքրման համակարգով և ուներ առանձին խցիկ, որը թույլ էր տալիս սուզորդին տեղակայվել սուզվող նավի մեջ (այդ ժամանակների համար սա կարևոր հայտնագործություն էր): Ամերիկյան կառավարությունը խիստ գաղտնի էր պահում այս նախագիծը` այն Կոնֆեդերացիայի զրահանավերի դեմ օգտագործելու նպատակով: Ալիգատորի առաջին առաքելությունը Ապոմատոքս գետում էր, սակայն այն ձախողվեց, քանի որ գետը բավարար խորություն չուներ: Ալիգատորը տարվեց Վաշինգթոնի նավատորմի կայան` վերանորոգման և պտուտակի տեղադրման համար: Եվ արդեն հաջորդ առաքելությունը պետք է տեղի ունենար Հարավային Կարոլինայում` Չարլզթոնում, սակայն այստեղ էլ ուժեղ փոթորիկի պատճառով այն խորտակեց Հաթերասի հրվանդանում: