Սեյսմոլոգների համար երկրաշարժերը հետազոտության հետաքրքիր առարկա են հանդիսանում: Դրանք առաջանում են երկրի ընդերքում ձևավորվող շարժումներից: Որոշ մարդիկ չգիտեն, որ անգամ չնչին շարժումները բավական են հզոր մագնիտուդի երկրաշարժ առաջացնելու համար:

Aftermath of Earthquake and Tsunami In Japan 2011

Երկրաշարժ կարող է լինել ցանկացած վայրում ցանկացած ժամանակ: Մարդիկ հիմնականում հետաքրքրվում են երկրաշարժերով, քանզի վախենում են դրանցից: Ստորև ներկայացված է երկրաշարժերի մասին 15 հետաքրքաշարժ փաստ:

Փաստ 1

Cordon Caulle eruption 1960

Հրաբխային ժայթքումները կարող են երկրի փոքր և ուժգին ցնցումներ առաջացնել: Անգամ ասուպի (մետեորիտ) ազդեցությունից կարող է երկրաշարժ առաջանալ: Շատ գիտնականներ հավատում են, որ երկրաշարժերի շարքը, որ գրանցվեց 1811-1812 թթ. Նյու Մադրիդում, մի մեծ մետեորիտի հետևանք էր: Ասում են, որ նման բան տեղի է ունեցել նաև Միսիսիպիի Մարշալթաունում:

Փաստ 2

Կարծում եք, որ բոլոր երկրաշարժերի մասին հաղորդո՞ւմ են հեռուստացույցով: Լավ մտածեք: ԱՄՆ-ի աշխարհագրական հետազոտությունից պարզ դարձավ, որ ամեն տարի լինում է երեք միլիոն երկրաշարժ: Սա նույնն է, ինչ 8,000 ցնցում ամեն օր և մի երկրաշարժ ամեն 11-րդ վայրկյանը մեկ: Միայն Կալիֆոռնիայի տարածքում երկրաշարժ կարող է լինել տարեկան 10,000 անգամ:

Փաստ 3

Երկրաշարժերը լինում են թույլ և հզոր: Թույլ երկրաշարժը կարող է այնքան աննշան լինել, որ ոչ ոք անգամ չնկատի այն: Սակայն լինում են և ուժգին երկրաշարժեր, որոնք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Ուժգին երկրաշարժերին սովորաբար հետևում են հետցնցումները, որոնք կարող են մի քանի ամիս տևել:   

Փաստ 4

Մինչ այժմ արձանագրված ամենահզոր երկրաշարժը եղել է Չիլիում 1960 թ.-ին: 9.5 մագնիտուդով վալդիվյան երկրաշարժը համարվում է ամենաուժգինը: Թեպետ մինչ այժմ էլ այս երկրաշարժի զոհերի ճշգրիտ քանակը պարզ չէ, այն խլել է նվազագույնը 5,700 մարդու կյանք: Երկրաշարժի հետևանքով առաջացել է հզոր ցունամի, որը վնասել է Ճապոնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերը:

valdivia after earthquake 1960

Վալդիվիան 1960 թ. երկրաշարժից հետո

Փաստ 5

Միայն երկրաշարժը չէ բազում արհավիրքների «մեղավորը»: Մահացության որոշ տոկոսի պատճառ են հանդիսանում այլ բնական երևույթները` սողանքները, ցունամիները և ձնաբքերը:  Այսօր դժբախտ պատահարների մեծ մասը առաջանում է մարդու կողմից կառուցված կառույցների` երկրաշարժերից ավիրման հետևանքով առաջ գալիս:

 

Փաստ 6

Շատ մարդիկ կարծում են, թե Կալիֆոռնիան ամենաշատն է ենթակա երկրաշարժերի: Սա իհարկե թյուր տեսակետ է: Հակառակ այս տարածված տեսակետի` իրականում Ալյասկան է, որ ենթակա է երկրաշարժերի, և կարելի է անգամ ասել, որ սեյսմոլոգիական ակտիվության տեսանկյունից այն ամենաակտիվ շրջաններից մեկն է: Ալյասկայի մշտական բնակիչները, ամենայն հավանականությամբ, սովոր են երկրաշարժերի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք գրեթե ամեն տարի 7.0 բալանոց երկրաշարժի ականատես են դառնում:

san andreas fault line

Սան Անդրեաս, Կալիֆոռնիա

Փաստ 7

ԱՄՆ-ում արձանագրված ամենաուժգին երկրաշարժը տեղի է ունեցել 1964 թ.-ին: Սա 9.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր: Այն տեղի է ունեցել Ալյասկայում: Այն տևել է 4 րոպե և 143 մահվան պատճառ է դարձել:

Փաստ 8

Ամենամահաբեր երկրաշարժը 1556 թվի երկրաշարժն էր, որը տեղի ունեցավ Կենտրոնական Չինաստանում: Թեպետ երկրաշարժը միայն 8.0 մագնիտուդ հզորություն ուներ, այն խլեց 830,000 մարդու կյանք: Այս ժամանակաշրջանում Չինաստանում շատ մարդիկ դեռևս քարանձավներում էին բնակվում: Դրանք պատրաստված էին ոչ այնքան կայուն ժայռերից, ինչի հետևանքով էլ այդքան մեծաթիվ զոհեր եղան:  

Փաստ 9

«Ռինգ օվ Ֆայրը» այն վայրն է, որտեղ ամեն տարի գրանցվում է դժբախտ պատահարների 80% -ը: Սա Խաղաղ օվկիանոսի մի շրջան է: Նրա անվանումը կապված է այս տարածքում գտնվող 452ակտիվ հրաբուխների հետ:

Pacific Ring of Fire

 

Քարտեզ, որում պատկերված է «Ռինգ օվ Ֆայր»-ը

Փաստ 10

Վերջին երկրաշարժը, որի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ մահացան, Հնդկական օվկիանոսի ստորջրյա երկրաշարժն էր, որ տեղի ունեցավ 2004 թվականին: Երկրաշարժը վիթխարի ցունամիների պատճառ դարձավ` գուժելով 225,000 մարդու մահվան մասին:  

Փաստ 11

Լուսինը նույնպես ցնցումների պատճառ է դառնում: Սրանք կոչվում են լուսնային ցնցումներ:

Այս լուսնային ցնցումները առաջանում են Երկիր մոլորակի և լուսնի միջև մակընթացային սթրեսներից: Լուսնային ցնցումները երկրաշարժերի համեմատ ավելի հազվադեպ են տեղի ունենում:

Փաստ 12

Երկրի վրա կան որոշակի տարածքներ, որտեղ երկար ժամանակ երկրաշարժեր չեն եղել: 1975-1995 թվականներին Ֆլորիդայում, Հյուսիսային Դակոտայում, Իովայում և Վիսկոնսինում երկրաշարժեր չեն արձանագրվել: ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի և Ֆլորիդայի տարածքներում երկրաշարժեր շատ հազվադեպ են լինում:  

Փաստ 13

Նախքան գիտնականները էլեկտրոնային սարքավորումներ կօգտագործեին երկրաշարժերի հզորությունը չափելու համար, սեյսմոլոգներն օգտագործում էին մայատնիկներով երկրաշարժագրաչափեր (սեյսմոմետրեր): Սրանք հսկայական սարքեր էին, որոնք կիրառվում էին երկրաշարժերի հարուցած ցնցումները արձանագրելու համար: Դրանցից ամենամեծը 15 տոննա էր կշռում: Մեքսիկայի մայրաքաղաքում այս սարքերի որոշ տեսակներ դեռևս կիրառվում են:

Փաստ 14

1st century Chinese seismometer

Հակառակ տարածված համոզմունքի` մակընթացային ալիքը չի առաջանում երկրաշարժի հետևանքով: Մակընթացային ալիքը Երկիր մոլորակի, արեգակի և լուսնի միջև գրավիտացիոն ուժի հետևանքն է: Ցունամիներն առաջանում են սողանքների կամ ստորջրյա երկրաշարժերի պատճառով:  

Փաստ 15

Երկրաշարժերը կարող են դառնալ աղետալի հետևանքների պատճառ: Միայն մի երկրաշարժն ԱՄՆ-ի խիտ բնակեցված շրջաններից մեկում կարող է 200 միլիարդ դոլարի վնաս հասցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել