
ԱՄՆ-ում ապրող ռուս մի աղջիկ կիսվում է հետաքրքրաշարժ փաստերով:
1. Եթե Դուք սուպերմարկետում գնել եք նույնիսկ մեկ բանան, ապա այն կդնեն պլաստիկ կամ թղթե տոպրակի մեջ: Կարող են անգամ երկուսի մեջ դնել: Հետևաբար տներում հավաքվում է տոպրակների մեծ քանակություն:
2. Եթե ամերիկացուն հարցնես, թե որտեղից է, նա ամպայման սկզբում կասի, որ քաղաքում կամ նահանգում է ծնվել, նույնիկ այն դեպքում, եթե մանուկ հասակում տեղափոխվել է այնտեղից և երբեք այնտեղ չի եղել: Բացի այդ` ամերիկացիները սիրում են հիշատակել, թե իրենց արյան մեջ ուրիշ ինչ ազգերի խառնուրդ կա:
3. Կարելի է գնված գրեթե ամեն ինչ վերադարձնել խանութին` ասելով, որ դա քեզ չի համապատասխանել: Դու ետ կստանաս կա՛մ գումարը, կա՛մ ապառիկ գնումեր կատարելու քարտ: Ես ինքս են տեսել, թե ինչպես մի կին բերել էր մի մեծ տոպրակ օգտագործված շպարի պարագաներ և դրա դիմաց ստացավ 300 դոլար:
4. Անհավանական կերպով զարգացած է միջնորդության կամ խաբար տալու երևույթը: Եթե օրինակ, հասարակական վայրում փակցված է «Ծխելն արգելված է» նշանը, և ինչ-որ մեկը սկսում է ծխել, հաճախորդներից ոչ մեկը նկատողություն չի անի նրան: Նրանք կգնան և կբողոքեն մենեջերին:
5. Ծաղկեփնջերը բոլոր սուպերմարկետներում վաճառվում են շատ մատչելի գներով, բայց տղամարդիկ իրենց կանանց համար շատ հազվադեպ են ծաղիկ գնում: Հանդիպմանը բերված ծաղկեփունջը աղջկան կարող է հուշել, որ տղամարդն անհաջողակ է և հուսահատորեն փորձում է գրավել իր սիրտը:
6. Ամերիկացիները շատ աշխատասեր են: Եթե գնաս գրասենյակ ժամը 6 –ին կամ մնաս ախատանքի վայրում մինչև կեսգիշեր, որևէ մեկը դա չի գնահատի: Հենց այդպես էլ շատերն աշխատում են:
7. Եթե ցանկանում եք ինչ - որ մեկին ստիպել շատ մեղավոր զգալ և ներողություն խնդրել Ձեզանից, բավական է ասել, որ նրա խոսքերը կամ արաքները վիրավորել են Ձեր զգացմունքները: «Վիրավորել ինչ-որ մեկի զգացմունքները»` շատ լուրջ արարք է համարվում Միացյալ Նահանգներում:
8. Ամերիկացիները գիտեն, թե ինչպես գումար վաստակեն առավել անհավանական և նույնիսկ անմիտ գաղափարի միջոցով: Ինչ-որ մի մարդ, տեսնելով ատամնաբուժարանում պրոթեզները, տանը պլաստիկից ծուռ ատամներ պատրաստեց, որպեսզի վախեցնի իր ընկերներին, և այդ կերպ նա դարձավ միլիոնատեր՝ սկսելով դրանց արտադրանքը:
9. Ամերիկացիների մոտ ընդունված չէ ծանոթանալ փողոցում: Եթե ինչ-որ մեկը մոտեցավ Ձեզ, պատրաստվեք լսել օտար առոգանություն:
10. Կարտոֆիլային չիպսերն ամերիկացիների մոտ համարվում են ուտեստի մի մասը` գարնիր, ինչպես օրինակ, ռուսների մոտ տապակած կարտոֆիլը:
11. Ռուսական ուտեստ խոլոդեցը ամերիկացիների մոտ զարմանք է առաջացնում, այսինքն` լավ կոծկած զզվանք: Դոնդողն ԱՄՆ-ում կարող է միայն քաղցր լինել:
12. Ամերիկայում «Սեփական երկրում չկա մարգարե» հասկացողությունը գոյություն չունի: Ամերիկացիները հպարտանում են և հայտարարում բոլոր անկյուններում, երբ իրենց հայրենակիցներն արտերկրում հաջողության են հասնում: Նմանապես, նրանք աղմուկ են բարձրացնում, եթե նրանց հայրենակիցներն արտերկրում դժվարությունների մեջ են հայտնվում:
13. ԱՄՆ-ի բանակում ոչ միայն լավ են վարձատրում և տրամադրում բազմաթիվ արտոնություններ, այլև ծնողներն իրենք են ուղարկում իրենց տղաներին այնտեղ, որպեսզի «իսկական տղամարդ դառնան»: Արդյունքը, որպես կանոն, շատ տպավորիչ է:
14. Դատի տալ որևէ կազմակերպության՝ ինչ-որ հիմար պատճառով. ամերիկացիների` փող վաստակելու սիրելի մեթոդն է և ազգային սպորտ է հիշեցնում: Երբեմն անձը պատահաբար դառնում է կոլեկտիվ վճռի մասնակից: Ես մի քանի անգամ նամակ եմ ստացել, որով ինձ առաջարկում էին դառնալ կոլեկտիվ վճռի մասնակից և ստանալ փոխհատուցում: Պարզվում է, որ ինչ - որ մեկին դուր չի եկել իր գնումը (կամ ծառայությունը), և նա որոշել է դատի տալ, ինչպես նաև ներգրավել 500 մարդու, որոնք իրենք էլ են այդտեղ գնումներ կատարել և մոտավորապես նույն ժամանակահատվածում: Հետաքրքիրն այն է, որ այս ամենից ի վերջո գումար են աշխատում փաստաբանները, քանի որ նրանք տոկոս են ստանում յուրաքանչյուր անձից, իսկ քեզ կուղարկեն ընդամենը 20 դոլարի չեկ:
15. Ամերիկացի աղջիկները շատ անկախ են և ինքնավստահ են դեռ վաղ տարիքից: Դժվար է պատկերացնել մի երիտասարդ ամերիկուհի, ով փորձում է արժանանալ ծնողների և մյուսների համակրանքին հնազանդ վարքագծով: Հայտնի ռուսական դիտողությունը` «Բայց դու աղջիկ ես», այստեղ ոչ մի արժեք չունի: Տեսքն ու հատկապես նիհարությունն այստեղ շատ ավելի կարևոր են, քան մյուս վայրերում:
16. Ամերիկացի տղաները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընկերուհի ունենան ինչքան հնարավոր է շուտ: Կապ չունի, թե քանի ընկեր ունես և առաջադիմում ես արդյոք սպորտում. եթե դու ընկերուհի չունես, ապա անհաջողակ ես: Երբ դու ընկերուհի ես ունենում, ընկերներդ մեխանիկորեն կարծում են, որ դու սիրով ես զբաղվում (ինչը պարտադիր չէ` համապատասխանի իրականությանը), ինչը նշանակում է, որ դու աներևակայելի ուժեղ տղա ես:
17. Մինչ վերջերս վաճառակետերի մոտ գնորդին խնդրում էին ասել իր փոստային ինդեքսը` պարզելու համար, թե որտեղ կարելի է կառուցել նոր սուպերմարկետ, սակայն ինչ - որ մեկը դատի էր տվել, և ներկայումս ընկերություններին արգելվում է որևէ անձնական տեղեկություն կորզել:
18. Ամերիկացի ամուսինները հաճախ կրկնում են «երջանիկ կին` երջանիկ կյանք»` փորձելով ասել, որ վիճել ու հակառակվել կնոջ հետ խորհուրդ չի տրվում, ավելի լավ է համաձայնվել, քանի որ միևնույնն է, կպարտվես: Ամերիկացի հայրերն առանց տատանվելու հանում են կրեդիտ քարտերը, երբ նրանց աղջիկները ցանկանում են ինչ-որ բան գնել կամ անցկացնել օրը գեղեցկության սրահում: Որդիների հետ հայրերի շատ ավելի խիստ են և իրենց աղջիկների ընկերներին մեծ անվստահությամբ են վերաբերվում:
19. Այլ երկրներ ճամփորդելիս ամերիկացիները երբեք չեն փորձում սովորել տեղական լեզուն: Նրանք չեն հասկանում, թե ինչու են ֆրանսիացիները հրաժարվում ընդունել իրենց պատվերը անգլերեն լեզվով՝ համարելով, որ նրանք պարզապես ցուցամոլներ են և ստեղծում են անհարկի խնդիրներ: Ողջ աշխարհն առանց այդ էլ անգլերեն է խոսում, ինչու՞մն է խնդիրը:
20. Ամերիկացիներին ընդհանրապես չեն հետաքրքրում արտասահմանյան ֆիլմերն ու աստղերը: Դա նրանց մտահոգում է միայն այն ժամանակ, երբ ինչ-որ եվրոպական աստղ գալիս է ԱՄՆ, և այդ կապակցությամբ կարող են սկսել ինչ-որ բաներ գրել թերթերում, սակայն մյուս հարցերում ամերիկացիները լիովին անտարբեր են օտարերկրացիների նկատմամբ:
21. Ապրել ծնողների կամ ազգականների հետ ընդունված չէ, և դա տեղի է ունենում միայն այն դեպքում, եթե անձն ընդհանրապես փող չունի: Բայց շատ ամերիկացիներ վարձով են տալիս իրենց տան սենյակները կամ վարձով են մնում անծանոթների հետ, որոնց գտել են հայտարարություներով: Կան դեպքեր, երբ միայնակ մարդիկ վարձակալներ են վերցնում, որպեսզի ոչ միայն գումար վաստակեն, այլև խուսափեն մենակությունից:
22. Ամերիկացիները խենթանում են տնային կենդանիների համար և շատ հաճախ ավելի լավ են վերաբերվում նրանց, քան իրենց ընտանիքի անդամներին: Տան տիկինը կարող է չանհանգստանալ ամուսնու և երեխաների համար ճաշ եփելու մասին, սակայն բազմաթիվ պահածոներ և խառնուրդներ կգնի իր շան կամ կատվի համար:
23. Եթե դուք ինչ-որ բան ձեր ձեռքերով պատրաստեք, անկախ նրանից, թե ինչպես դա կստացվի, ամերիկացիները կարող են հիանալ դրանով և խորհուրդ տալ սկսել սեփական բիզնեսը: Բարձր ծափահարել շատ վատ երգչի, որն ընդհանրապես ձայն չունի, սովորական երևույթ է: Այդ պատճառով էկրաններին հաճախ կարելի է տեսնել շատ ինքնավստահ անտաղանդ մարդկանց:
24. Ամերիկացիները շատ սնահավատ չեն: Բացի փայտին թակելուց` ես չեմ մտաբերում սնահավատության այլ դեպք: Գուշակներին հիմնականում դիմում են ներգաղթածները: Բայց բոլորը հավատում էին 2012թ.-ի աշխարհի վերջին և այլմոլորակայինների գոյությանը:
25. ԱՄՆ - ում բարձրագույն կրթություն ստանալը համարվում է հաջող կարիերայի բանալին: Միևնույն ժամանակ բոլոր միլիարդատերերը և մեծահարուստները կամ երբեք չեն հայտնվել քոլեջում, կամ վաստակել են իրենց գումարն այնպիսի միջոցներով, որտեղ դիպլոմը ոչ մի նշանակություն չունի: Համալսարանի շրջանավարտները մինչև կենսաթոշակային տարիքը վճարում են իրենց կրթության վարկերը և վախով սպասում են ծերությանը:
26.Ամերիկացիները օրը կորած են համարում, եթե իրենց վարսահարդարումը շատ վատն է, և ընդհանուր առմամբ, շատ են կարևորում իրենց վարսահարդարումը: Նրանք կարող են շրջել սպորտային հագուստներով, սակայն հիասքանչ վարսահարդարմամբ` որակով ներկված և շատ լավ վիճակում:
27. Որպես սպասարկող անձնակազմ աշխատելը չի համարվում ամոթալի գործ: Բայց այգեգործական աշխատանքները կատարվում են միայն լատինաամերիկացիները: Ամենավատ բանը, որ կարող եք ազդել ձեր հեղինակության վրա, դա պետական օժանդակությունից օգտվելն է:
28. Ամերիկացիները շատ են սիրում կարդալ և ամեն տարի գնում են բազմաթիվ գրքեր: Միևնույն ժամանակ ժողովրդի մեծամասնությունը չի կարող ճիշտ գրել անգլերեն բառերի անգամ կեսը և չգիտի մյուս կեսի իմաստը: Պատահում են դեպքեր, երբ պրոֆեսորը լսարանում ինչ - որ բան է գրում և նրան շտկում են ուսանողները: Ուղղագրական սխալներն այստեղ ամոթալի չեն համարվում:
29. Ամերիկացիները շատ հեշտությամբ խոսում են սեքսի և կանանց ու տղամարդկանց անատոմիական առանձնահատկությունների մասին: Բոլոր, թեև մեզ համար անպարկեշտ արտահայտությունները, նրանք շատ հանգիստ են օգտագործում, և դրանք նրանց ոչ մի կերպ անհարմար դրության մեջ չեն գցում:
30. ԱՄՆ-ի ամենավախեցնող կառույցը ոստիկանությունը կամ դատարանները չեն, այլ հարկային մարմինները: Օրինախախտին անգամ գետնի տակից կգտնեն, և նա կստանա իր պատիժը: Թեև ոստիկանության հետ նույնպես չեն խաղում - ճանապարհային տուգանքներից ոչ մի դեպքում չես փախչի: Գուցե միայն այն դեպքում, եթե Դուք գեղեցիկ կին եք:
31. Ամերիկայում կան բարեր միայն սևամորթների համար: Միայն սպիտակամորթների համար ես դեռ չեմ հանդիպել, և հավանաբար այդ բարը ստիպված կլիներ հաճախակի փոխել իր պատուհանների ապակիները:
32. Տոնակատարությունները նշվում են միայն նեղ ընտանեկան շրջապատով: Բոլոր մյուս դեպքերում նրանք հանդիպում են կա՛մ բարում, կա՛մ ռեստորանում, կա՛մ էլ տանը շվեդական սեղան են պատրաստում, բայց ոչ մի կենաց չի հնչում:
33. Ամերիկացիները չեն գրում բանաստեղծություններ ծննդյան տոների կամ այլ առիթներով: Խանութում գնում են արդեն պատրաստի տեքստով բացիկներ, ապա այն ստորագրում են և ներկայացնում` ավելի հաճախ առանց նվերի: Ծննդյան ամենահանրաճանաչ շնորհավորանքը «Ծնունդդ շնորհավոր»-ն է:
34. Բացահայտ չհամաձայնվել և ասել «ոչ» ամերիկացիները չեն սիրում: Չհամաձայնվելու դեպքում նրանք, ամենայն հավանականությամբ, կասեն` «այո, գուցե, գուցե»: Անհրաժեշտ է իմանալ այս ազդանշանները և այդ ամենը սխալ չհասկանալ կամ ընդունել այն որպես համաձայնության նշան:
35. Դպրոցն ամերիկացիները ընդունում են բավականին բացասական կերպով, իսկ որոշներն անգամ ատելությամբ: Մշտական վեճեր դեռահասների միջև, կատակներ աղջիկների միջև: Նրանց անընդհատ մրցում են, թե ով է ավելի հարուստ, ով է ավելի լավ հագնված, և ում ընկերը կամ ընկերուհին է ավելի լավը:
36. Ամերիկացիները շատ հազվադեպ են ճանապարհորդում: Կանադան և Մեքսիկան արտասահման նույնիսկ չեն համարվում: Եթե եղել ես Ֆրանսիայում, դա արդեն նշանակում է, որ դու աշխարհ տեսած մարդ ես:
37. Ընդունված չէ Ամերիկայում գին գցել, բայց եթե դուք ինչ-որ իրի մեջ թերություն գտնեք, ձեզ կարող են զեղչ անել, որոշ դեպքերում անգամ մինչև 50%:
38. Բոլորը մեքենա են քշում, և նույնիսկ վարելու որոշ ստերեոտիպեր կան:
-Եթե դիմացի մեքենան շատ դանդաղ է գնում, ապա այն ասիացի է վարում:
- Եթե դիմացի մեքենան շատ դանդաղ է գնում, և շրջադարձի նշանն էլ միացրած է, ապա վարորդը թոշակառու է:
- Եթե ձեզ արագ անցնում են մգեցված ապակիներով, ապա ղեկին իրանցի է կամ ռուս:
- Եթե մեքենայում 25 մարդ է նստած, ապա մեքսիկացիներ են:
- Եթե երաժշտությունը շատ բարձր է, և նույնիսկ դռներն են ցնցվում, ապա աֆրոամերիկացի է:
39. Շատ հեշտ է գրանցվել և բացել սեփական բիզնեսը: Հատուկ թղթային շփոթություններ չկան:
40.Ամերիկացիներն ընդհանրապես չեն նեղանում, երբ իրենց երկրի մասին նեգատիվ են արտահայտվում: Նրանք կարող են նույնիկ համաձայնվել, որ իրենց նախագահը այնքան էլ հրաշալին չէ, և դեմոկրատիան իրական չէ, և որ ամբողջ աշխարհում նրանց վրա ծիծաղում են և ատում նրանց: Եվ ոչ մեկի մտքով չի անցնի տեղափոխվել ապրելու ուրիշ երկիր:
41. Համաձայն շատ հայտնի մի կայքի, որի միջոցով կարելի է Սանտայի նամակներ պատվիրել երեխայի համար, նրա գրասենյակը գտնվում է Տեխաս նահանգում: Սա ամերիկացիների նախաձեռնողականության հերթական օրինակն է: Ինչ-որ մեկը որոշել է ծրարի վրա գեղեցիկ նամակ գրել Սանտային և այնուհետև վաճառել այն 10 դոլարով: Հիմնադրի ամենամյա շահույթը միլիոնավոր դոլարներ է կազմում:
42. Օրվա կեսին հանգիստ ճաշելն անսովոր տեսարան է ԱՄՆ-ում, իսկ մի քիչ քնելն ընդհանրապես անիրական է թվում: Հիմնակում մարդիկ սենդվիչներ են գնում և ուտում աշխատավայրում:
43. «Playboy» ամսագրի համար լուսանկարվելը չի համարվում ամոթալի: Իսկ մեջքից արված մերկ լուսանկարները համացանց ներբեռնելը համարվում է խայտառակություն:
44. Ամերիկացիները սիրում են վաճառել իրենց հին իրերը՝ կախելով հայտարարություններ և ցուցադրելով հին իրերը, կահույքը և այն ամենը, ինչ հնարավոր է: Մարդիկ գնումներ են անում, բայց նաև շատ աղմկում:
45. Նիհարելն ԱՄՆ-ում ավելի կարևոր ձեռքբերում է համարվում, քան բիզնեսում ունեցած ցանկացած հաջողություն: Եթե ինչ-որ հարուստ գործարար իր ունեցած միլիոններով նիհարի, ապա դրա մասին ավելի շատ կխոսեն, քան նրա բիզնեսի մասին:
46. Ներկայիս բոլոր բնակարաններն ու տները նախագծվում են անպայման համարվող զգեստների պահարաններով: Սովորաբար նրանք ունեն շարժվող դռներ, որոնք կարելի է փոխարինել հայելիներով՝ վճարելով լրացուցիչ գումար:
47. Հասարակ մի տեսարան` հարուստ ծնողների երեխաներն աշխատում են Սթարբաքսում: Ծնողների փողերը չեն համարվում ուղղակի ժառանգություն երեխաների համար, և վերջիններս հաճախակի իրենք են իրենց ուժերով առաջ գնում՝ հույսները դնելով իրենց կրթության և ծնողների ծանոթությունների վրա, բայց ոչ նրանց փողերի:
48. Այնպիսի զույգերը, ինչպիսին մեծահասակ կինը և երիտասարդ տղան, սովորական երևույթ են դարձել:
49. Արտասվել հասարակական վայրում անհարմար է, իսկ բարձր խոսել հեռախոսով և քննարկել ինտիմ հարցերը շատ նորմալ է համարվում:
50. Ամերիկացիները շատ հեշտ են խզում կապերն իրենց ընկերների հետ, թերևս այնպես հեշտ, ինչպես որ գտնում են նրանց: Ընդունված չէ ընկերներից խնդրել փող, աղ կամ որևէ ծառայություն, ասենք` որոշ ժամանակով խնամել երեխաներին: