Aysor.am-ը գրում է.
Aysor.am-ի տեղեկություններով Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի բոլոր աշխատակիցները երկուշաբթի օրը աշխատանքից ազատման դիմում են ներկայացնելու:
Նրանց այս բողոքը կապված է նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ու այդ սպանության մինչ օրս չբացահայտված լինելու հետ:
Բացի այդ գյուղացիներն ու գյուղապետարանի աշխատակիցները դժգոհ են Պռոշյանում հուլիսի 14-ին անցկացված գյուղապետի ընտրությունների արդյունքներից:
Հիշեցնենք, որ դրանց արդյունքում հաղթել է ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Արթուր Մուրադյանը: Նրան մի քանի ձայնով միայն զիջել է նախկին գյուղապետի տեղակալ, ՀՅԴ-ական Վովա Սահակյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2013/07/27/proshyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել