Ուրեմն մի հատ նենց զավեշտալի բան տեսա հեռուստացույցով, որ չեմ կարա ուղղակի չկիսվեմ:
Ուրեմն, արդեն 3 օր ա, ինչ Вести 24 հեռուստաալիքը Աստծո ամեն օր, օրը մի քանի անգամ ցույց ա տալիս, թե ոնց ա Պուտինը մի հատ 20 կիլոյանոց շչուկա ձուկ բռնել (պատկերացնում եմ, թե խեղճ մարտական վադալազները ինչքան են չարչարվել, մինչև դրան կարացել են հագցնել կառթի վրա), իսկ Մեդվեդևը իրա կամեռայով Տուվայի չոլերը ոնց ա նկարում: Տնաշենի տղերքը քիչ ա մնում մի հատ էլ վերլուծական հաղորդում ցույց տան էս թեմայի առնչությամբ, մի թատ էլ թոք շոու նկարեն, որտեղ կմասնակցեն էդ ճանապարհորդության հետ կապ ունեցող բոլորը, այդ թվում նաև 20 կիլոյանոց շչուկան:ՃՃՃՃ
Ու հիմա ասում եմ, այ մարդ, մեր «Հայլուրը» փառք ա փաստորեն, թե չէ պատկերացնո՞ւմ եք, 3 օր շարունակ ցույց տային, թե Սերժը ոնց ա որսի գնացել, վարչապետը ոնց ա իր ռանչոյի համար վայրի ձիեր լասսոյով որսում... ու մի բան էլ մանրամասն վերլուծեին, թե ի՞նչ ազդեցություն կունենա այդ ամենը համաշխարհային քաղաքականության վրա...
Մի խոսքով, Գեբբելսը սաղ լիներ` հիմա արմունկները կկծեր:ՃՃՃ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել