Panorama.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, 2013թ. հունվար-հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 693493 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 717999 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 330484 մարդ` 2012 թվականի 333962 -ի դիմաց, իսկ հունվար-հունիսին մեկնել է 363009 մարդ` նախորդ տարվա համեմատ 21 028-ով պակաս:

Հունվար- հունիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 5245 տոննա բեռ, իսկ 2012թ-ի հունվար-հունիսին` 5513 տոննա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել